Թոմաս Լեմար
ֆրանսիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Լեմար (ֆր.՝ Thomas Lemar, նոյեմբերի 12, 1995(1995-11-12)[1][2], Baie-Mahault), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։ Հայտնի է իր բազմակողմանիությամբ և երկու եզրերում ու կենտրոնում խաղալու ունակությամբ։
Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Գվադելուպա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 12, 1995(1995-11-12)[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Baie-Mahault | ||
Հասակ | 171 սմ | ||
Քաշ | 62 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան, վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2010 | Սոլիդա Սկոլար | ||
2010-2013 | Կան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2015 | Կան II | 55 | (4) |
2013-2015 | Կան | 32 | (1) |
2015-2018 | Մոնակո | 90 | (16) |
2018-ներկա | Ատլետիկո Մադրիդ | 32 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 | Ֆրանսիա Մ17 | 13 | (2) |
2012-2013 | Ֆրանսիա Մ18 | 6 | (1) |
2013 | Ֆրանսիա Մ19 | 8 | (1) |
2014-2015 | Ֆրանսիա Մ20 | 9 | (1) |
2015-2016 | Ֆրանսիա Մ21 | 9 | (1) |
2016-ներկա | Ֆրանսիա | 18 | (4) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարիերան սկսել է 2013 թվականին՝ Կանում։ 2015 թվականին 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մոնակո[4]։ Ակումբի կազմում 127 հանդիպում անցկացնելուց հետո 2018 թվականին Լեմարը միացավ Ատլետիկո Մադրիդին[5]։
Լեմարը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում և իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշել է 2016 թվականի նոյեմբերին[6]։ 2018 թվականին Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում հաղթեց աշխարհի առաջնությունը[7]։