From Wikipedia, the free encyclopedia
Թոմաշ Գարիգ Մասարիկ (չեխ.՝ Tomáš Garrigue Masaryk, մարտի 7, 1850[1][2][3][…], Հոդոնին, Margraviate of Moravia, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] - սեպտեմբերի 14, 1937[4][1][2][…], Lány, Չեխոսլովակիա[7][6][8]), չեխոսլովակյան քաղաքական գործիչ, փիլիսոփա։ 1882-1914 թթ.-ին՝ Պրահայի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր։
«Ռեալիստների», որոնք ձգտում էին Չեխիայի ինքնավարությանը Ավստրո-Հունգարիայի կազմում, լիբերալ-քաղաքական խմբի հիմնադիրներից (1889)։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ավստրիական ռեակցիայի, հակասեմականության դեմ և այլ ելույթներով ձեռք է բերել ժողովրդականություն, քանիցս ընտրվել է ավստրիական պառլամենտի պատգամավոր։ 1887, 1889, 1910 թվականներին այցելել է Ռուսաստան, հանդիպել Լև Տոլստոյի հետ։ 1913 թվականին հրատարակել է «Ռուսաստանը և Եվրոպան» գիրքը (հ. 1-2)։ 1914 թվականից վտարանդվել է։ 1917-1918 թվականներին եղել է Ռուսաստանում, խրախուսել է ժամանակավոր կառավարության քաղաքականությունը։ Դեմ է արտահայտվել Հոկտեմբերյան հեղափոխությանը դիմավորել է թշնամաբար։
1918 թվականին եղել է Չեխոսլովակյան կորպուսի հակախորհրդային, ազատագրական ապստամբության կազմակերպիչներից։ 1918 թվականին վերադարձել է Պրահա, ընտրվել է Չեխոսլովակիայի Հանրապետության նախագահ։
Որպես փիլիսոփա հետևել է անգլիական և ֆրանսիական պոզիտիվիստներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.