Թոմազո Կամպանելա
From Wikipedia, the free encyclopedia
Թոմազո Կամպանելլա (իտալ.՝ Tommaso Campanella, ավազանի անունը՝ Ջովանի Դոմենիկո, սեպտեմբերի 4, 1568[1][2], Ստիլո, Նեապոլի թագավորություն[3][4] - մայիսի 21, 1639(1639-05-21)[1][2][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1][4]), իտալացի փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական գործիչ, կոմունիստական ուտոպիայի ստեղծող։ 1582 թվականից՝ դոմինիկյան վանական։
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1568[1][2] Ստիլո, Նեապոլի թագավորություն[3][4] |
---|---|
Մահացել է | մայիսի 21, 1639(1639-05-21)[1][2][5][…] (70 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1][4] |
Քաղաքացիություն | Նեապոլի թագավորություն |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, բանաստեղծ, աստղագուշակ, գիտաֆանտաստիկ գրող, կրոնական ծառայող և աստվածաբան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Պադովայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և իտալերեն[2][6] |
Ազդվել է | Բեռնարդինո Տելեզիո, Ջորդանո Բրունո և Francesco Pucci? |
Ներշնչվել է
| |
Tommaso Campanella Վիքիպահեստում |
Տելեզիոյի բնափիլիսոփայության պաշտպանության («Փիլիսոփայություն, ապացուցված զգայություններով», 1591), սխոլաստիկայի քննադատության, ազատամտական հայացքների համար ենթարկվել է ինկվիզիցիայի հետապնդմանը։
1598-1599 թվականներին Կալաբրիայում գլխավորել է իսպանական տիրապետության դեմ դավադրությունը։ 1602 թվականին դատապարտվել է ցմահ բանտարկության։ Մոտ 27-ամյա բանտարկության ընթացքում ստեղծել է փիլիսոփայական, քաղաքական, աստղաբաշխական, բժշկական երկեր։
Կամպանելլա պաշտպանել է փորձնական ճանաչողության անհրաժեշտությունը և զարգացրել «երկակի» հայտնության (Բնության և Սուրբ գրքի) մասին ուսմունքը։ Պաշտպանելով Գալիլեո Գալիլեյին՝ Կամպանելլա չի ընդունել Տիեզերքի անվերջության մասին ուսմունքը, ենթադրելով, սակայն, բազմաթիվ աշխարհների գոյությունը։
Կամպանելլայի կոմունիստական ուտոպիան համընդհանուր սոցիալական վերափոխման ծրագիր է սեփականության հանրայնությամբ («Արևի քաղաք», գրել է 1602 թվականին, լատիներեն թարգմանված հրատարակչություն՝ 1622 թվական, հայերեն հրատարակչություն՝ 1969 թվական), համաշխարհային աստվածապետության շրջանակներում։ Կամպանելլայի իդեալական կոմունիստական համայնքում վերացված է սեփականությունը և ընտանիքը, երեխաներին դաստիարակում է պետությունը, բարձր արտադրողականության և աշխատանքի մեքենայացման շնորհիվ աշխատանքային օրը կրճատվել է 4 ժամով, աշխատանքը պատվավոր է և հավասարապես պարտադիր բոլորի համար։ Մեծ ուշադրություն է դարձվում գիտության, լուսավորության և աշխատանքային դաստիարակության զարգացմանը։ Կոմունիստական համայնքը ղեկավարում է գիտնական քրմերի կաստան։
Կամպանելլան գրել է կանցոններ, մադրիգալներ, սոնետներ։