![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/Pairedmoths.jpg/640px-Pairedmoths.jpg&w=640&q=50)
Թթենու մետաքսագործ
միջատների տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Թթենու մետաքսագործ[1][2], կերպասագործ, շերամ[3] (լատին․՝ Bombyx mori), իսկական մետաքսագործների (Bombycidae) ընտանիքի թիթեռ, որն ունի տնտեսական մեծ նշանակություն և մետաքսի հիմնական արտադրողն է։ Ընտելացվել է մեր թվարկությունից 3000 տարի առաջ Չինաստանում[4], որտեղից էլ շերամապահությունը տարածվել է Հնդկաստանում, Կորեայում, Ճապոնիայում և Արևմուտքում։ Ընտանի մետաքսագործի ամենամոտ տեսակը և հավանաբար նրա նախնին՝ վայրի մետաքսագործը, բնակվում է Արևելյան Ասիայում, Չինաստանի հյուսիսում և Ռուսաստանի հեռավորարևելյան տարածքներում[5][6]։ Ընտանի շերամորդը, ամենայն հավանականությամբ, սերում է չինական շերամորդից, ոչ թե ճապոնական կամ կորեական[7][8]։
Շերամ | |
![]() Շերամ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Bombycidae |
Ցեղ | Bombyx |
Տեսակ | Շերամ (B. mori) |
Միջազգային անվանում | |
Bombyx mori |