Թամարինդ
Հատիկաընդեղեն ծառ / From Wikipedia, the free encyclopedia
Թամարինդ (Tamarindus indica) ուտելի պտուղներով հատիկաընդեղեն ծառ։ Թամարինդը բնիկ է արևադարձային Աֆրիկայում և բնականացված է Ասիայում[1]։ Tamarindus ցեղը միատեսակ է, այսինքն պարունակում է միայն այս տեսակը, պատկանում է լոբազգիների ընտանիքին։
Թամարինդ | |
Թամարինդ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Detarioideae |
Տրիբա | Amherstieae |
Ցեղ | Tamarindus |
Տեսակ | Թամարինդ (T. indica) |
Միջազգային անվանում | |
Tamarindus indica | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Թամարինդը տալիս է շագանակագույն, քաղցր, թանձր միջուկով պատիճաձև պտուղներ, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհի խոհանոցներում։ Միջուկն օգտագործվում է նաև ավանդական բժշկության մեջ և մետաղի փայլեցման համար։ Ծառի փայտը կարելի է օգտագործել փայտամշակման համար, իսկ սերմերից կարելի է ստանալ թամարինդի սերմի յուղ։ Թամարինդի նուրբ երիտասարդ տերեւները օգտագործվում են հարավհնդկական և ֆիլիպինյան խոհանոցներում[2][3]։ Քանի որ թամարինդն ունի բազմաթիվ կիրառումներ, այն մշակվում է ամբողջ աշխարհում՝ արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։