Թաղե Բոսթան
Իրանի ազգային ժառանգության օբյեկտ / From Wikipedia, the free encyclopedia
Թաղե Բոսթան (պարս.՝ طاقبستان, քրդ.՝ تاق وەسان), Սասանյան Պարսկաստանի ժամանակաշրջանի ժայռաքանդակների խումբ, որտեղ պատկերված են Սասանյան արքայից արքաներ Շապուհ Բ-ն, Շապուհ Գ-ն, Արտաշիր Բ-ն և Խոսրով Բ Փարվեզը[1]։ Ժայռաքանդակներն իրենցից ներկայացնում են Սասանյան Պարսկաստանի քանդակագործության առավել գեղեցիկ և լավ պահպանված օրինակներից մի քանիսը։
Արագ փաստեր Թաղե Բոսթան, Դիրք ...
Փակել
Գտնվում է ժամանակակից Քերմանշահ քաղաքի տարածքում, քաղաքի կենտրոնից մոտ 8 կմ հեռավորության վրա` քաղաքից դեպի հյուսիս խոյացող Զագրոսի համակարգի մաս կազմող լեռների ստորոտին։ Ենթադրվում է, որ ժայռաքանդակները ստեղծվել են մ.թ. IV դարի երկրորդ կեսից VII դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում[1]։