քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Թալիում (լատին․՝ Thallium), քիմիական տարր է, որի նշանն է Tl, պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 81, ատոմական զանգվածը՝ 204,37: Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 6s26p: Պատկանում է ծանր մետաղների խմբին։ Թալիումը սպիտակ-արծաթավուն, փափուկ մետաղ է։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Թալիում / Thallium (Tl), Tl, 81 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | [204,382; 204,385][1][2] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f14 5d10 6s2 6p1 | ||||
Ատոմի շառավիղ | 171 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 148 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+3e) 95 (+1e) 147 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,62 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Tl←Tl+ −0,338 В Tl←Tl3+ 0,71 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 3, 1 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 588,9 (6,10) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 577[3] Կելվին(304 °C, 579 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 1746 Կելվին(1473 °C, 2683 °F) | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 4,31 կՋ/մոլ | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 162,4 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 26,3[4] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 17,2 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,456 c=5,525[5] | ||||
C/a հարաբերություն | 1,599 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 96,00 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 46,1 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
81 | Թալիում |
204,383 | |
4f145d106s26p1 |
Թալիումը սպեկտրային եղանակով հայտնաբերել է անգլիացի գիտնական Ու. Քրուկսը, 1861 թվականին[6]։ Մաքուր մետաղական թալիումը հայտնաբերել է ֆրանսիացի քիմիկոս Կլոդոմ Օգյուստ Լամը, Քուրսկից անկախ 1862 թվականին[7]։
Տարրը իր անվանումը ստացել է սպեկտրային կանաչ բծերի և կանաչ գույնի շնորհիվ[8]։ հին հունարեն՝ θαλλός - երիտասարդ, կանաչ ճյուղ բառից։
Ցրված տարր է, երկրի կեղևում նրա պարունակությունը՝ 4,5•10−5 % (ըստ զանգվածի)։ Պարունակվում է երկաթի կոլչեդանում, պղնձում, երկաթում, պոտաշում։ Թալիումը ծանր մետաղ է։ Հայտնի է թալիումի յոթ միներալներ (կրուկսիտ (Cu, Tl, Ag)2Se, լորանդիտ TlAsS2, վրբաիտ Tl4Hg3Sb2As8S20, գուտչինոսնիտ (Pb, Tl)S•Ag2S•5As2S5, ավիցեննիտ Tl2O3), որոնք հազվադեպ են հանդիպում։
Թալիումի հիմնական զանգվածը կապված է սուլֆիդների և հիմնականում երկաթի դիսուլֆիդի հետ։ Երկաթի դիսուլֆիդի կազմված է մոտ 0,1-0,2 % թալիումից, հաճախ այդ թիվը հասնում է 0,5 %-ի։ Որպես խառնուրդ առկա է մանգանի և երկաթի բնական օքսիդներում[9]։
Թալիումի միջին պարունակությունը (ըստ զանգվածի).
Ունի երկու կայուն իզոտոպ՝ 203T1 և 205T1, արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր է 204Tl (T1/2 = 3,5 տարի)[10], 206Tl (Т1/2 = 4,19 ր), 207Tl (Т1/2 = 4,78 ր), 208Tl (Т1/2 = 3,1 ր) և 210Tl (Т1/2 = 1,32 ր)։
Թալիումը ստացվում է աղերի ջրային լուծույթների էլեկտրոլիզից և այլ եղանակներով։ Թալիումի միացությունները խիստ թունավոր են։ Մաքուր տեխնիկական թալիում այլ տարրերից մաքրում են բովման միջոցով (Ni, Zn, Cd, In, Ge, Pb, As, Se, Te)։
Թալիումը ծանր, սպիտակ-արծաթավուն, փափուկ մեաաղ է, հալման ջերմաստիճանը՝ 303,6 °C, եռմանը՝ 1457 °C, խտությունը՝ 11850 կգ/մ3, միացություններում՝ միարժեք կամ եռարժեք։ Թալիումը օդում օքսիդանում է՝ պատվելով T12O օքսիդի շերտով։ Իոնիզացման էներգիան՝ Tl0→Tl2+→Tl3+→Tl4+ համապատասխանաբար 6,106; 20,42; 29,8; 50,0 թվերով[11]։
Տաքացնելիս միանում է հալոգեններին, ծծմբին, ֆոսֆորին և այլն։ Բազմաթիվ մետաղների հետ առաջացնում է կայուն համաձուլվածքներ, որոնց վրա էլ հիմնված է նրա կիրառությունը։
Թալիումը բոլոր մետաղների և համաձուլվածքների շարքում ունի ամենացածր հալման ջերմաստիճանը (tհալ. = −61 °C)։ 201Tl նուկլիդը կիրառվում է բժշկության մեջ, սրտի հետազոտությունների համար։
Ագաթա Քրիստիի «Գունատ ձի» (անգլ.՝ «The Pale Horse») դետեկտիվ պատմվածքում թալիումի աղերը օգտագործվում են որպես թույն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.