Էրի (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Էրի (անգլ.՝ Erie, [ˈɪəri]), քաղաք, որը գտնվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի հյուսիս-արևմտյան շրջանում։ Այն Էրի լճի հարավային ափին է, որից էլ ստացել է իր անվանումը։ 102,000 բնակչությամբ քաղաքը չորրորդն է Փենսիլվանիայում՝ Ֆիլադելֆիա, Փիթսուրգ և Ալենթաուն քաղաքներից հետո[3]։ Էրիի մետրոպոլիսում բնակվում է մոտավորապես 280,000 մարդ (ներառյալ հեռավոր արվարձանները՝ 195,000 բնակչությամբ)։ Քաղաքը Էրի շրջանի կենտրոնն է։
անգլ.՝ Erie | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
---|---|---|---|---|---|
Հիմնադրված է | ապրիլի 18, 1795 թ. | ||||
Մակերես | 19,08 քառակուսի մղոն, 49,93299 կմ² | ||||
ԲԾՄ | 223 մետր | ||||
Բնակչություն | ▼94 831 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-5[2] | ||||
Հեռախոսային կոդ | 814 | ||||
Փոստային դասիչ | 16501–16512, 16514–16515, 16522, 16530–16534, 16538, 16541, 16544, 16546, 16550, 16553–16554, 16563, 16565, 16501, 16505, 16510, 16512, 16515, 16533 և 16534 | ||||
Պաշտոնական կայք | erie.pa.us(անգլ.) | ||||
| |||||
Նա սահմանակից է Քլիվլենդ (Օհայո), Բուֆֆալո (Նյու-Յորք), Փիթսբուրգ (Փենսիլվանիա) քաղաքներին։ Էրիի տնտեսությունը հիմնված է մեքենաշինական և քիմիական արդյունաբերությունների վրա։ Առողջապահությունը, կրթությունը և զբոսաշրջությունը նույնպես տնտեսական կարևոր գործոն են։ Շատ մարդիկ ծովափնյա հանգստի համար գալիս են Պրեսկ֊Այլ֊Սթեյթ պարկ, այցելում Presque Isle Downs խաղատուն և ձիարշավարան, որոնք իրենց անուններն ստացել են պետական այգու անունից։
Էրին համարվում է «ֆլագմանի քաղաք», քանի որ Օլիվեր Հազարդ Փերիի «USS Niagara» ֆլագմանի հաղորդագրությունների նավահանգիստն է[4]։ Քաղաքը հայտնի է նաև «Մարգարտյա քաղաք» անվամբ, որն ստացել է լճի բազմաքանակ շողերի պատճառով[4]։ 1972 թվականին Էրին արժանացել է Համաամերիկյան քաղաքային մրցանակի։