Էրիս
From Wikipedia, the free encyclopedia
136199 Էրիս (հին հունարեն՝ Ἔρις, լատին․՝ Eris; Խորհրդանիշ։ )[1], գաճաճ մոլորակ, պլուտոիդ, որը, վերջին տվյալներով, փոքր-ինչ փոքր է Պլուտոնից։ Մինչև 2006 թվականի օգոստոսի 24-ը հավակնում էր մոլորակի կարգավիճակի (ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կարող է լինել ավելի մեծ քան Մերկուրին)։ Ամենաճշգրիտ չափումները կատարվել են 2010 թվականի նոյեմբերի 6-ին, երբ այս մոլորակը անցնում էր Կետի համաստեղության մի աստղի առջևով, Էրիսի շողքը թույլ տվեց գնահատելու այս պլուտոիդի տրամագիծը 10 կմ ճշտությամբ։
Արագ փաստեր Էրիս (Eris), Հիմնական տվյալներ ...
Էրիս (Eris) | |
---|---|
Էրիսը (կենտրոնում) և Դիսնոմիան (ձախից) | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 5 հունվար 2005 թ. |
Հեռավորությունը Արեգակից | 67,901638 ա. մ. |
Արբանյակներ | Դիսնոմիա |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 38,285204 ա. մ. |
Ապոհելին | 97,518071 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 67,901638 ա. մ. |
Էքսցենտրիսիտետ | 0,436167 |
Սիդերիկ պարբերություն | 559,5 տարի (204 360 օր) |
Ուղեծրային արագություն | 3,436 կմ/վ |
Թեքվածություն | 44,0231° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 35,9573° |
Պերիկենտրոնի արգումենտ | 151,5227° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Հասարակածային շառավիղ | 2326 ± 12 կմ |
Զանգված | (1,67±0,02) × 1022 կգ |
Միջին խտություն | >2,52 գ/սմ3 |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,65 մ/վ2 |
2-րդ տիեզերական արագություն | 1,549 կմ/վ |
Պտույտի պարբերություն | > 8 ժամ |
Ալբեդո | 0,96 |
Մթնոլորտային տվյալներ |
Փակել
Էրիսն ամենամեծ զանգավածով և երկրորդ ամենամեծ գաճաճ մոլորակն է (Պլուտոնից հետո)[2]։