Պլուտոիդ
From Wikipedia, the free encyclopedia
Պլուտոիդ (անգլ.՝ plutoid), երկնային մարմին, որը պտտվում է Արեգակի շուրջ ուղեծրով, որի շառավիղը մեծ է Նեպտունի շառավղից, զանգվածը բավարար է, որպեսզի սեփական ձգողականության ուժը տա նրան համարյա գնդաձև ձև, և որը չի մաքրում իր ուղեծրի շրջակա տարածությունը (այսինքն նրա մոտ գտնվում են բազմաթիվ մանր մարմիններ)։ Այս սահմանումը տրվել է Միջազգային աստղագիտական միության կողմից 2008 թվականի հունիսին Օսլոյում տեղի ունեցած համաժողովի ժամանակ։ Պլուտոիդներ են ճանաչվել գաճաճ մոլորակներ Պլուտոնը և Էրիսը։ Նույն թվականի հուլիսին այս տեսակին է դասվել Մակեմակեն, իսկ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին ավելացրին նաև Հոմեան։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |