գերմանացի ֆիզիոլոգ From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Էվալդ Կոնստանտին Հերինգ (գերմ.՝ Karl Ewald Konstantin Hering, օգոստոսի 5, 1834[1][2][3][…], Նոյգերսդորֆ, Ebersbach-Neugersdorf, Գյորլից, Սաքսոնիա - հունվարի 26, 1918[1][2][4][…], Լայպցիգ, Գերմանիա), գերմանացի ֆիզիոլոգ։
Էվալդ Հերինգ գերմ.՝ Ewald Hering | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1834[1][2][3][…] |
Ծննդավայր | Նոյգերսդորֆ, Ebersbach-Neugersdorf, Գյորլից, Սաքսոնիա |
Մահացել է | հունվարի 26, 1918[1][2][4][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Գերմանիա |
Քաղաքացիություն | Սաքսոնիայի թագավորություն |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ, մանկավարժ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Լայպցիգի համալսարան և Պրահայի Կարլի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Q1303845? |
Երեխաներ | Heinrich Ewald Hering? |
Ewald Hering Վիքիպահեստում |
Լոնդոնի թագավորական ընկերության օտարերկրյա անդամ (1902)[6], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ֆիզիկամաթեմատիկական բաժնի (կենսաբանական խումբ) օտարերկրյա թղթակից անդամ (1905)։
Էվալդ Հերինգը բժշկություն է ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում Օտտո Ֆունկեի ղեկավարությամբ[7], 1862 թվականին դարձել է տեղի համալսարանին կից ֆիզիոլոգիայի դոցենտ, 1865 թվականին դարձել Է Վիեննայի Իոսիֆի բժշկա-վիրաբուժական ակադեմիայի բժշկական ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, 1870 թվականին տեղափոխվել է Պրահա։
Հերինգի աշխատանքները հիմնականում վերաբերում են հոգեֆիզիկային. բացի այդ, նա ուսումնասիրել է աչքի տարածական զգացողությունը, ընդ որում ներկայացել է որպես նատիվիստական դպրոցի պաշտպան` ի տարբերություն Հելմհոլցի։ Վիճարկել է Ֆեխների հոգեֆիզիկական օրենքը և սահմանել գույների նոր տեսություն։ Նա լույսի զգացողության մասին իր ուսումնասիրությունը հրատարակել է 1874 թվականին Վիեննայում որպես մենագրություն և գրքի տեսքով` 1878 թվականին։
Ըստ նրա` աչքի ցանցաթաղանթը օժտված է տարածական տեսողության ունակությամբ, նրա կարծիքով դիսպարանտության պայմաններում խորության ընկալումը պայմանավորված է նրանով, որ ցանցաթաղանթի ներքին և արտաքին մասերի նեյրոնները կենտրոնացված են խորության տարբեր աստիճանների ընկալման վրա («Beitrage zur Physiologie», Lpz., 1861): Զարգացրել է գունային տեսողության տեսությունը (1875), որում գունազատումը բացատրվում էր դիսիմիլացիայի և ասիմիլացիայի գործընթացներով` ցանցաթաղանթի բջիջների երեք տեսակներում տեղի ունեցող, որոնք պատասխանատու են երեք որակների ընկալման համար (սպիտակ-սև, կարմիր-կանաչ, դեղին-կապույտ)։
Հերինգը նաև զբաղվել է օպտիկական պատրանքների թեմայով։
Որպես Յան Էվանգելիստա Պուրկինեի իրավահաջորդ[8]` Հերինգը զբաղեցրել է ֆիզիոլոգիայի ամբիոնը Պրահայի Կարլի համալսարանում 1870-1895 թվականներին։ 1904 թվականին ընտրվել է Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ[9], 1905 թվականին դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ[10]։
Նա նաև գրել Է «Das Gedächtniss als eine allgemeine Funktion der organisirten Materie» աշխատությունը (Վիեննա, 1870, 1876)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.