![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Sinitihane_%2528Parus_caeruleus%2529.jpg/640px-Sinitihane_%2528Parus_caeruleus%2529.jpg&w=640&q=50)
Էստոնիայի կենդանական աշխարհ
From Wikipedia, the free encyclopedia
Էստոնիան փոքր, անտառապատ պետություն է, որը գտնվում է Բալթիկ ծովի մոտ։ Այն գտնվում է պալեոարկտիկական էկոգոտու (արևմտյան պալեոարկտիկական և եվրոպասիբիրյան շրջանների միջև գտնվող անցումային գոտի) և բարեխառն հյուսիս-անտլանտյան ծովային էկոշրջանում[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Sinitihane_%28Parus_caeruleus%29.jpg/640px-Sinitihane_%28Parus_caeruleus%29.jpg)
Բուսաշխարհագրորեն Էստոնիան գտնվում է շուրբորեալ ֆլորիստիկական գոտու կենտրոնաեվրոպական և արևելաեվրոպական շրջաններում (Բորեալ ենթաթագավորություն, Հալոարկտիկական թագավորություն)։ Վայրի բնության միջազգային հիմնադրամի (WWF) տվյալներով, Էստոնիայի տարածքը պատկանում է Սարմատական խառնանտառների էկոշրջանին։
Էստոնիայի քիչ բնակչությունը և լայն անտառապատ տարածքները, թույլ են տվել, որ շատ կենդանիներ, այդ թվում՝ եվրոպական վարգեր, վարազներ, գորշ արջեր, այլ կենդանիների մեջ պահպանեն իրենց գոյությունը[2]։ Էստոնիայում գայլերի թիվը մոտ 200 է[3], որը օպտիմալ թվից (100-200) մի փոքր ավելի մեծ է[4]։
Էստոնիայի թռչնատեսակները բնութագրվում են հազվադեպ թռչունների տեսակներով, որոնցից են օրինակ՝ Ստելլերի այգերուկի աղվամազը (Polysticta stelleri), մեծ ճահճային կտցանը (Anser erythropus), ջրաճահճային թռչուններից՝ մեծ մորակտցարը (Gallinago media), չորային թռչուններից՝ մարգահավը (Crex crex) և ճեղագռավը (Coracias garrulus), մեծ գիշատիչ թռչուններից՝ Aquila clanga-ն։ Էստոնիան ունի հինգ ազգային պարկ, որոնցից Լահեմայի ազգային պարկը ամենամեծն է[5]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/Capreolus_capreolus_%28Marek_Szczepanek%29.jpg/640px-Capreolus_capreolus_%28Marek_Szczepanek%29.jpg)