Բնության համաշխարհային հիմնադրամ (անգլերեն՝ World Wide Fund for Nature, WWF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա)։
Արագ փաստեր Բնության համաշխարհային հիմնադրամ, Տեսակ ...
Բնության համաշխարհային հիմնադրամ |
---|
|
|
Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն |
---|
Հիմնադրված է | ապրիլի 29, 1961[1] |
---|
Հիմնադիր | Էդվարդ Մաքս Նիկոլսոն, Արքայազն Բերնհարդ, Նիդեռլանդների արքայազն կոնսորտ, Արքայազն Ֆիլիպ, Լյուկ Հոֆման, Գայ Լեռ, Ջուլիան Հաքսլի և Փիթեր Սքոթ |
---|
Վայր | Գլան (Շվեյցարիա)[2][3] |
---|
Երկիր | Շվեյցարիա |
---|
Տնօրեն | Քիրստեն Շուիտ[4] |
---|
Աշխատողների թիվ | 6000 մարդ (2021)[5] |
---|
Դուստր ընկերություններ | Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Իտալիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Շվեյցարիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Տանզանիա), Գերմանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (ԱՄՆ), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Ինդոնեզիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Կամերուն), Ճապոնիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Ֆրանսիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Թուրքիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Արգենտինայի Վայրի Բնության Հիմնադրամ, Իսպանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ և Դանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ |
---|
Կայք | wwf.am |
---|
Մասնակից է | Եվրոպական բնապահպանական բյուրո |
---|
World Wide Fund For Nature Վիքիպահեստում |
Փակել