ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Էսթել Փարսոնս (անգլ.՝ Estelle Parsons, նոյեմբերի 20, 1927[1], Marblehead, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, օսկարակիր և բրոդվեյան մի շարք բեմադրությունների թատրոնի ռեժիսոր։
Էսթել Փարսոնս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 20, 1927[1] (96 տարեկան) |
Ծննդավայր՝ | Marblehead, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0663820 |
Էսթել Մարգարեթ Փարսոնսը (անգլ.՝ Estelle Margaret Parsons) ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 20-ին Լինում, Մասաչուսեթս, շվեդ ծնողների՝ Էլինոր Ինգեբորի և Էբեն Փարսոնսի ընտանիքում[3][4]։ Նա կրթություն է ստացել Մեն նահանգի Ուկ Գրուվ դպրոցում։ Կոնեկտիկուտի քոլեջն ավարտելուց հետո (1949), նա որոշ ժամանակ Բոստոնի համալսարանում ուսումնասիրել է իրավաբանություն, այնուհետև սկսել է երգչուհու իր կարիերան։
Նյու Յորք տեղափոխվելուց հետո Էսթել Փարսոնսն աշխատել է որպես սցենարի հեղինակ, պրոդյուսեր և հաղորդավար «The Today Show» լրատվականում։ 1961 թվականին նա իր թատերական դեբյուտը կատարեց Նյու Յորքում, իսկ 1963 թվականին արդեն արժանացավ «Theatre World Award»-ին։ Փարսոնսը նաև առաջադրվել է չորս «Թոնի» մրցանակների՝ «Միրթլի յոթ անկումները» (1968), «Միսս Ռիրդոնը նույնպես մի քիչ խմում է» (1971), «Միսս Մարգարիդայի ճանապարհը» (1978) և «Առավոտյան յոթին» (2002) պիեսներում ունեցած դերերի համար։ Բացի դերասանական կարիերայից, նա նաև զբաղվել է ռեժիսուրայով, բեմադրելով 1986 թվականին Բրոդվեյում «Ռոմեո և Ջուլիետ»-ը և «Մակբեթ»-ը[5]։
Էսթել Փարսոնսը երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար՝ 1968 թվականին «Բոննի և Քլայդ» ֆիլմում Բլանշի դերի համար, որը նրան արժանացրեց կինոակադեմիայի մրցանակի, և 1969 թվականին Կալլա Մաքիի համար՝ «Ռեյչել, Ռեյչել» ֆիլմում։ 1971 թվականին դերասանուհին առաջադրվել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակի (BAFTA) «Ձմերուկ մարդը» ֆիլմում դերակատարման համար։ Մեծ էկրանին նրա մյուս աշխատանքներից են՝ «Ամեն ինչ Փիթի համար» (1974), «Դիկ Թրեյսի» (1990) և «Կողքի տղաները» (1995) ֆիլմերը։ 1980 թվականին դերասանուհին փորձեր է անցել Պամելա Վուրհիսի դերի համար «Ուրբաթ 13» թրիլլերում, սակայն դերը տրվել է Բեթսի Փալմերին[6]։
Տարիների ընթացքում Էսթել Փարսոնսը ակտիվ գործունեություն է ծավալել հեռուստատեսության մեջ։ Նա դերեր է ունեցել «Ռոզաննա», «Հրեշտակի հպումը », «Օրենք և կարգ» հեռուստասերիալներում, ինչպես նաև բազմաթիվ հեռուստաֆիլմերում։
2004 թվականին Էսթել Փարսոնսը ներառվել է Ամերիկյան թատրոնի փառքի սրահում[7]։
Դերասանուհին ամուսնացած է եղել երկու անգամ։ 1953-1958 թվականներին նրա ամուսինն էր Ռիչարդ Գեհմանը։ Նրանք ունեին երկվորյակ դուստրեր՝ լրագրող Էբի և դերասանուհի Մարթա Գեհմանը, մինչ ամուսնալուծությունը 1958 թվականին[8]։ Նրա թոռը՝ Էբեն Բրիթոնը, Էբիի որդին, Չիկագո Բիրսի և Ջեքսոնվիլ Յագուարսի նախկին խաղացող է, ում անվանել են իր նախապապի՝ Էսթելի հոր պատվին[9]։ 1983 թվականի հունվարին նա ամուսնացել է իր 10 տարվա զուգընկերոջ՝ Փիթեր Զիմրոթի հետ[10]։ Նրանք որդեգրել են 1983 թվականի փետրվարին ծնված Աբրահամին։ Զիմրոթը մահացել է 2021 թվականի նոյեմբերի 8-ին[11]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1963 | ֆ | Զատիկ Զատիկ | Ladybug Ladybug | ՋոԷնի մայր |
1967 | ֆ | Բոննի և Քլայդ | Bonnie and Clyde | Բլանշ Բերոու |
1968 | ֆ | Ռեյչել, Ռեյչել | Rachel, Rachel | Քալա Մաքի |
1968 | ֆ | Ջուրը մի խմեք | Don't Drink the Water | Մարիոն Հոլանդեր |
1970 | ֆ | Ձմերուկ մարդը | Watermelon Man | Ալտեիա Գարբեր |
1970 | ֆ | Ես քայլում եմ գծով | I Walk the Line | Էլեն Հենեյ |
1970 | ֆ | Ես երբեք չեմ երգել իմ հոր համար | I Never Sang for My Father | Ալիսա |
1973 | ֆ | Երկու մարդ | Two People | Բարբարա Նյումեն |
1974 | ֆ | Ամեն ինչ Փիթի համար | For Pete’s Sake | Հելեն Ռոբինս |
1975 | ֆ | Նախախաղ | Fore Play | 1-ին տիկին / պարմանուհի |
1989 | ֆ | Քույրեր Լեմոն | The Lemon Sisters | միսիս Կուպչակ |
1990 | ֆ | Կապույտ տղամարդիկ | The Blue Men | Մեյ |
1990 | ֆ | Դիկ Թրեյսի | Dick Tracy | միսիս Թրահուարթ |
1995 | ֆ | Կողքի տղաները | Boys on the Side | Լուիս |
1996 | ֆ | Փնտրելով Ռիզարդին | Looking for Richard | Մարգարիտա Անժուաիսկայա |
1997 | ֆ | Այդ անիծյալ կատուն | That Darn Cat | ծեր տիկին ՄքՔրաքեն |
2018 | ֆ | Դիանա | Diane | Մերի |
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1968 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բոննի և Քլայդ | Հաղթանակ |
1969 | Ռեյչել, Ռեյչել | Առաջադրված | ||
BAFTA | 1971 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ձմերուկ մարդը | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.