![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/aa/Gjirokastra01.jpg/640px-Gjirokastra01.jpg&w=640&q=50)
Էպիրուս
From Wikipedia, the free encyclopedia
Էպիրուս (/ᵻˈpaɪrəs/, հուն․՝ Ήπειρος, Իպիրոս[1]), աշխարհագրական և պատմական շրջան է հարավարևելյան Եվրոպայում, որն այժմ բաժանվում է Հունաստանի և Ալբանիայի միջև։ Այն ընկած է Պինդոսի լեռների և Հոնիական ծովի միջև, ձգվում է Վլորայի ծոցից և հյուսիսում գտնվող Աքրոկերա լեռներից մինչև Ամբրասյան ծոցը և հարավում՝ քանդված հռոմեական Նիկոպոլիս քաղաքը[2][3]։ Ներկայումս այն հյուսիս-արևմտյան Հունաստանում բաժանված է Էպիրոս և Գիրոկաստեր շրջանների, իսկ հարավային Ալբանիայում՝ Բերատի։ Էպիրոսի ամենամեծ քաղաքը Յանինան է, որը տեղակայված է Էպիրոսի տարածաշրջանում, Գիրոկաստերը ամենամեծ քաղաքն է Էպիրոսի ալբանական մասում[2]։
Լեռնային Էպիրուս շրջանը Հին Հունաստանի հյուսիս-արևմտյան շրջանն էր[3]։ Այն բնակեցված էր չաոնիաններ, չոլոսիաներ և թեսպրոտացիներ հունական ցեղերով, այնտեղ էր Դոդոնա սրբավայրը (հին հունական օրակլ սրբավայրը ամենահեղինակավոր Դելփիքից հետո)։ Մ.թ.ա. 370 թվականին Էպիրուսը, միավորվելով Աեսիդաե դինաստիայի կողմից, հայտնի է դառնում Պիրհուսի տիրապետության ժամանակ, որը կռվում է Հռոմեական Հանրապետություն դեմ մի մի շարք արշավանքների ժամանակ։ Հետագայում Էպիրուսը մաս է կազմում Հռոմեական Հանրապետության (ինչպես նաև մ.թ.ա. 146 թվականին Հունաստանի մնացած մասը), որին հաջորդում է Հռոմեական կայսրությունը և Արևելյան Հռոմեական կայսրությունը։
Խաչակրաց չորրորդ արշավանքից և Կոստանդնուպոլսի անկումից հետո Էպիրուսը դառնում է Էպիրուսի բռնապետության կենտրոնը՝ Բյուզանդական կայսրության իրավահաջորդ պետություններից մեկը։ 15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից նվաճվելով՝ Էպիրուսը կիսանկախ է դառնում (19-րդ դարի սկզբին) Ալի փաշայի տիրապետության օրոք, բայց օսմանցիները վերահաստատում են իրենց վերահսկողությունը այնտեղ 1821 թվականին։ Բալկանյան պատերազմից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո հարավային Էպիրուսը դառնում է Հունաստանի մի մասը, իսկ հյուսիսային Էպիրուսը մաս է կազմում Ալբանիային։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c3/Smolikas_IMG_0118.jpg/640px-Smolikas_IMG_0118.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5a/Zagori_Vikos_gorge_Oxia_towards_Vikos.jpg/640px-Zagori_Vikos_gorge_Oxia_towards_Vikos.jpg)