Դելփիք (հունարեն՝ Δελφοί), հին հունական քաղաք Փոկիսի հարավ-արհմուտքում, Պառնաս լեռան ստորոտում։ Հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում։ Եղել է կրոնական, մշակութային, առևտրի և արհեստների կենտրոն։ Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարից մինչև մեր թվարկուրյունից 390 թվականը համահունական սրբավայր էր։ Այստեղ էր Ապոլլոն աստծո տաճարը, որի պատգամախոսն էր Պյութիա քրմուհին (տե՛ս Դելփյան պատգամախոս)։ Դելփիում չորս տարին մեկ տեղի էին ունենում Պյութիական խաղեր (վերջինը եղել է մեր թվարկություն 394 թվականին)՝ նվիրված հրեշ-օձ Պիթոնի դեմ Ապոլլոն աստծո հաղթանակին։ Այդ խաղերի ժամանակ սկզբում մրցում էին բանաստեղծներն ու երաժիշտները։ Մեր թվարկությունից առաջ 586 թվականից խաղերի ծրագրի մեջ մտան մարզական բոլոր ձևերը։ Պյութիական խաղերի օրերին ամբողջ Հունաստանում հայտարարվում էր «սրբազան հաշտություն» (կամ «սրբազան ամիս»), դադարեցվում էին կռիվները։ Դելփիքի պեղումներն սկսվել են 1892 թվականին։ Դելփիքն այժմ հնագիտական թանգարանով փոքրիկ բնակավայր է։ Սրբավայրի կառույցների մեջ գերիշխող է Ապոլլոնի ասպարը, որի շուրջը կազմավորվել է Դելփիքի ճարտարապետական անսամբլը։
Դելփիք | |||
| |||
Երկիր | Հունաստան | ||
---|---|---|---|
Համայնք | Դելֆի և Commune of Delfi, Fokida? | ||
ԲԾՄ | 570 մետր | ||
Բնակչություն | ▼835 մարդ (2021) | ||
Փոստային դասիչ | 330 54 | ||
Պաշտոնական կայք | delphi.gr | ||
| |||
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելփիք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 328)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.