ավստրիացի պետական և քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Էնգելբերտ Դոլֆուս (գերմ.՝ Engelbert Dollfuß, հոկտեմբերի 4, 1892[1], Թեքսինգթալ, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 25, 1934[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4]), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ, քրիստոնեա-սոցիալական կուսակցության առաջնորդ։
Էնգելբերտ Դոլֆուս | |
Կուսակցություն՝ | Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն և Հայրենական ճակատ |
---|---|
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և ռազմական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1892[1] |
Ծննդավայր | Թեքսինգթալ, Ավստրո-Հունգարիա |
Վախճանի օր | հուլիսի 25, 1934[1][2][3][…] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4] |
Թաղված | Engelbert Dollfuss's grave |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ամուսին | Alwine Dollfuß? |
Զավակներ | Eva Dollfuss? |
Պարգևներ | |
1932-1934 թվականներին զբաղեցրել է Ավստրիայի կանցլերի պաշտոնը։ Համարվում է ավստրոֆաշիզմի գլխավոր հիմնադիրը։
Էնգելբերտ Դոլֆուսը ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 14-ին Ավստրո-Հունգարիայի Թեքսինգթալ կոմունայում։ Սովորել է Վիեննայի համալսարանում։
Իր քաղաքական կարիերան սկսել է 1927 թվականին, որպես Ստորին Ավստրիայի ագարակատերերի միության քարտուղար։ 1927 թվականին հիմնադրել է Ստորին Ավստրիայի գյուղատնտեսական պալատը։
1931 թվականին Դոլֆուսը դարձել է Ավստրիայի երկաթուղային ցանցի և ապա գյուղատնտեսության նախարարը։
1932 թվականի մայիսի 13-ին Էնգելբերտ Դոլֆուսն ընտրվել է Ավստրիայի կանցլեր և արտգործնախարար։ Նա ակտիվորեն դիմակայել է Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կողմից խրախուսվող Անշլյուսի գործողության իրագործմանը։ Դոլֆուսը սկսկում է աջակցել Իտալիայում ընթացող հակաֆաշիստական և հակահիտլերյան շարժումներին։ Շուտով Դոլֆուսը համաձայնագիր է կնքում Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինիի հետ։ Իտալացի պետական գործիչն իր հերթին խոստանում է Էնգելբերտին պահպաբել Ավստրիայի անկախությունը։
1933 թվականին Դոլֆուսն արգելում է նացիստների գործունեությունն Ավստրիայի տարածքում։ Մուսոլինիի հետ կնքած դաշինքից հետո Դոլֆուսը ստիպված է լինում դադարեցնել նացիստների ներթափանցման արգելքը երկրում։
Այսպիսով Էնգելբերտ Դոլֆուսը երկրում ստեղծում է ավտորիտար ռեժիմ, որը շուտով հայտնի է դառնում ավստրոֆաշիզմ անվանումով։ 1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Ավստրիայի քաղաքներում տիրում էր չքավորություն։ 1934 թվականի փետրվարի 12-ին Ավստրիայի անարխիստներն ու սոցիալիստները Լինցում, ապա նաև Վիեննայում և մյուս ավստրիական քաղաքներում կազմակերպում են ապստամբություններ։
Նույն օրը կառավարական զորքերը մտել են քաղաք և զենք կիրառել՝ Վիեննայում հավաքված ապստամբների ամբոխը ցրելու նպատակով։ Սակայն տեղի է ունեցել քաշքշուկ և սպանվել է առնվազն 1000 մարդ։ Ապստամբությունն արյան մեջ խեղդելուց հետո Դոլֆուսը երկրում գործող միակ կուսակցությունը՝ Ավստրիայի քրիստոնեա-սոցիալական կուսակցությունը վերանվանում է՝ դարձնելով «Հայրենիքի ճակատ»։ Էնգելբերտն այս քայլով նպատակ ուներ մեկ դրոշի տակ համախմբել բոլոր «հավատարիմ ավստրիացին»։ Մահացել է 1934 թվականին Վիեննայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.