![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cd/Amy_Grant_October_2008.jpg/640px-Amy_Grant_October_2008.jpg&w=640&q=50)
Էմի Գրանտ
From Wikipedia, the free encyclopedia
Էմի Գրանտ (անգլ.՝ Amy Grant, նոյեմբերի 25, 1960(1960-11-25)[1][2], Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, հեղինակ-կատարող, որին անվանում են «Ժամանակակից քրիստոնեական փոփ երաժշտության թագուհի»[5][6]։
Էմի Գրանտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1960(1960-11-25)[1][2] (63 տարեկան) Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | contemporary Christian music? և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, ձայնային դերասանուհի և հեղինակ-կատարող |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Myrrh Records? և A&M Records |
Կրթություն | Ֆուրմանի համալսարան, Վանդտրբիլտի համալսարան և The Ensworth School? |
Ամուսին | Gary Chapman?[3] և Vince Gill?[3] |
Պարգևներ | |
Կայք | amygrant.com |
![]() |
Նրա 1982 թվականի Age to Age ալբոմը դարձել է առաջին քրիստոնեական ալբոմը, որը վաճառքի շնորհիվ ստացել է պլատինե հավաստագիր[7] և երգչուհուն բերել նրա առաջին «Գրեմմի» մրցանակը «Գոսպել ոճի լավագույն ժամանակակից ալբոմ» կատեգորիայում[8][9]։
2003 թվականին Էմի Գրանտն ընդունվել է Գոսպելի փառքի սրահ։
2007 թվականի մայիսին երգչուհին վաճառել է 30 միլիոն ալբոմ, շահել 6 «Գրեմմի» և 21 «Dove» մրցանակ[10]։ Երգչուհու ամենավաճառվող Heart in Motion ալբոմը 2008 թվականի դրությամբ վաճառվել է ավելի քան 5 միլիոն օրինակով[11]։
2009 թվականի դրությամբ ապրում է Նեշվիլում իր ամուսնու՝ քանթրի-երաժիշտ և «Գրեմմի» մրցանակակիր Վինսեմ Գիլի հետ։ Նրանք ունեն հինգ երեխա[12]։