From Wikipedia, the free encyclopedia
Էլվին Լենգդն Քոբերն[6] (անգլ.՝ Alvin Langdon Coburn, հունիսի 11, 1882[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - նոյեմբերի 23, 1966[1][2][3][…], Rhos-on-Sea, Conwy County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն), ամերիկյան և անգլիական լուսանկարչության արվեստի վարպետ։
Էլվին Լենգդն Քոբերն անգլ.՝ Alvin Langdon Coburn | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1966[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Rhos-on-Sea, Conwy County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Թեմաներ | լուսանկարչություն |
Ուսուցիչ | F. Holland Day?[4] |
Անդամակցություն | Photo-Secession?[5] |
Alvin Langdon Coburn Վիքիպահեստում |
Կոբերնը ծնվել է 1882 թվականի հունիսի 11-ին Բոստոնում, միջին դասի ընտանիքում։ Նրա հայրը՝ Coburn & Whitman Shirts ընկերության հիմնադիրը, մահացել է, երբ Ալվինը յոթ տարեկան էր։ 20-րդ դարի սկզբին Է. Լ. Քոբերնին մեծ ներդրում ե ունեցել գեղարվեստական լուսանկարչության զարգացման գործում։ Ապագա վարպետը սկսել է լուսանկարել 8 տարեկանից, առաջին անգամ ցուցադրվել է 15 տարեկանում։ 1899 թվականին մասնակցում է երկու ֆոտոցուցահանդեսի. Ամերիկյան Նոր դպրոց ցուցահանդեսի pictorial լուսանկարչության և Բրիտանական սրահի Linked Ring ցուցահանդեսում։ 1901 թվականին Քոբերնը մի քանի ամիս ապրել է Փարիզում, որտեղ սովորել է լուսանկարիչ Էդվարդ Ստայխենի և Ռոբերտ Դեմակխիի հետ։ 1902 թվականին Նյու Յորքում բացում է իր ստուդիան, նույն թվականին անդամակցում է Ալֆրեդ Ստիգլիցի կազմակերպած Նյու Յորքի «Ֆոտո-սեցեսիոն» խմբին։ Առաջին անգամ մամուլում Քոբերնի լուսանկարները հայտնվել են 1904 թվականին՝ Ա. Ստիգլիցի հրատարակած «Տեսախցիկի աշխատանք» (Camera Work) թերթում։ Այդ ընթացքում Քոբերնը շատ է ճանապարհորդում ԱՄՆ - ում, նկարահանում է քաղաքների տեսարանները և գյուղական բնապատկերները, ինչպես նաև կատարել է ուշագրավ դիմանկարներ ականավոր գործիչների արդիականության, հիմնականում գրողների և արվեստագետների (օրինակ, Ջորջ Բերնարդ Շոուի և Օգյուստ Ռոդենի լուսանկարների շարքը)։ 1912 թվականին լուսանկարիչը տեղափոխվում է Անգլիա և իր ընկերոջ՝ Էզրա Պաունդի ազդեցության տակ, միանում է Լոնդոնի վորտիցիզմ խմբին, 20-րդ դարասկզբի անգլիական արվեստում ավանգարդիստական ուղղությանը։ Այդ ժամանակ վարպետը ստեղծում է առավելապես վերացական լուսանկարներ, որոնք նա անվանում է «վորոգրաֆիա», զբաղվում է նաև ֆոտոգրքերի ստեղծմամբ, որը պիկտորիալիզմի տարատեսակներից մեկն է։ Բացի իր ավանգարդիստական ստեղծագործությունից, Քոբերնը հայտնի է դարձել հայտնի ժամանակակիցների դիմանկարների ստեղծմամբ, դրանք նա հրատարակել է 1913 և 1922 թվականներին, երկու հատորներում, որոնք կոչվում էին Հայտնի մարդիկ[7]։ 60-ական թվականների կեսերից Է. Լ. Քոբերնի լուսանկարների մեծ հավաքածուն պահվում է Նյու Յորքի Ջորջ-Իստման Հաուսի հիմնադրամներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.