![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/H%25C3%25A9l%25C3%25A8ne_Cixous_par_Claude_Truong-Ngoc_2011.jpg/640px-H%25C3%25A9l%25C3%25A8ne_Cixous_par_Claude_Truong-Ngoc_2011.jpg&w=640&q=50)
Էլեն Սիքսու
ֆրանսիացի փիլիսոփա և գրող / From Wikipedia, the free encyclopedia
Էլեն Սիքսու (ֆր.՝ Hélène Cixous /sɪkˈsuː/, ֆրանսերեն: , հունիսի 5, 1937(1937-06-05)[1][2][3][…], Օրան, Ալժիր[4]), պրոֆեսոր, ֆրանսիացի ֆեմինիստ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա, գրաքննադատ և հռետոր[8]։ Հայտնի է իր «Մեդուսայի ծիծաղը» հոդվածով[9], որը հաստատել է նրան որպես պոստստրուկտուրալիստական ֆեմինիզմի վաղ մտածողներից մեկը։ Հիմնադրել է ֆեմինիստական ուսումնասիրությունների առաջին կենտրոնը եվրոպական մի համալսարանում՝ Փարիզի համալսարանի Վինչենի համալսարանական կենտրոնում (մերօրյա Համալսարան Փարիզ VIII)[10]։
Էլեն Սիքսու ֆր.՝ Hélène Cixous | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 5, 1937(1937-06-05)[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Օրան, Ալժիր[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն և գերմաներեն |
Կրթություն | Փարիզի արվեստների ֆակուլտետ (1968)[5] |
Ազդվել է | Զիգմունդ Ֆրոյդ, Ժակ Լական և Ժակ Դերիդա |
Երկեր | Q51483246? |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, ակնարկագիր, դրամատուրգ, անգլերենի գիտակ, կանանց իրավունքների պաշտպան, գրող, լեզվի փիլիսիփա, գրական քննադատ, համալսարանի դասախոս և փիլիսոփա |
Աշխատավայր | Կոռնելի համալսարան, Եվրոպական բարձրագույն դպրոց և Փարիզ 8 համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Պատվավոր կոչումներ է ստացել Քինգստոնի Քուինս և Կանադայի Ալբերտայի համալսարաններից, Իռլանդիայի Դուբլինի համալսարանական քոլեջից, Միացյալ Թագավորության Յորքի համալսարանից ու Լոնդոնի համալսարանական քոլեջից, ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանից, Հյուսիս-արևմտյան համալսարանից ու Մեդիսոնի Վիսկոնսինյան համալսարանից։ 2008 թվականից մինչև 2014 թվականի հունիսը նշանակվել է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր[11]։