From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրական պոտենցիալ[1], էլեկտրաստատիկ պոտենցիալ, էլեկտրաստատիկ դաշտի էներգետիկական սկալյար բնութագիր (φ)։
Պոտենցիալ էլեկտրական դաշտի որևէ կետում թվապես հավասար է այն աշխատանքին, որ կատարում են դաշտի ուժերը միավոր դրական լիցքն այդ կետից մեկ ուրիշ, զրոյական պոտենցիալ ունեցող կետը տեղափոխելիս։ Սովորաբար համարում են, որ φ=0 անվերջ հեռու կետում (էլեկտրատեխնիկայում հաճախ Երկրի պոտենցիալն են ընդունում զրոյի հավասար)։
Պոտենցիալ էլեկտրական կոորդինատների միարժեք, անընդհատ ֆունկցիա է։ Այն էլեկտրական դաշտի լարվածության, հետ կապված է
առնչությամբ։ q լիցքի տեղափոխման ժամանակ էլեկտրաստատիկ դաշտի ուժերի կատարած աշխատանքը հավասար է լիցքի և սկզբնական ու վերջնական կետերի պոտենցիալների տարբերության արտադրյալին․
Անմիջական ֆիզիկական իմաստ ունի ոչ թե պոտենցիալը, որը, պոտենցիալ էներգիայի նման, որոշվում է կամայական հաստատունի ճշտությամբ, այլ հենց պոտենցիալների տարբերությունը։ Միավորների միջազգային համակարգում պոտենցիալ էլեկտրական չափվում է վոլտով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.