Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պոտենցիալ էներգիա , սկալյար ֆիզիկական մեծություն, կոնսերվատիվ ուժերի դաշտում գտնվող համակարգի լրիվ մեխանիկական էներգիայի մի մասը։ Կախված է համակարգը կազմող նյութական կետերի դիրքից։ Բնութագրվում է դրանց տեղափոխման ժամանակ դաշտի կատարած մեխանիկական աշխատանքով[1]։ Այլ սահմանում. պոտենցիալ էներգիան կոորդինատների ֆունկցիա է, համակարգի լագրանժյանի գումարելիներից, նկարագրվում է համակարգի տարրերի փոխազդեցությամբ[2]։ «Պոտենցիալ էներգիա» տերմինը XIX դարում մտցրել է շոտլանդացի ինժեներ և ֆիզիկոս Ուիլյամ Ռենկինը։
Միավորների միջազգային համակարգում էներգիայի չափման միավորը ջոուլն է։
Տարածության մեջ մարմինների որոշակի կոնֆիգուրացիայի համար պոտենցիալ էներգիան կարող է ընտրվել հավասար զրոյի։ Այդ ընտրությունը պայմանավորված է հետագա հաշվարկների հարմարությամբ։ Տվյալ կոնֆիգուրացիայի ընտրման պրոցեսը կոչվում է պոտենցիալ էներգիայի նորմավորում։
Պոտենցիալ էներգիայի ճշգրիտ սահմանումը կարելի է տալ միայն այնպիսի ուժերի դաշտում, որոնց աշխատանքը կախված է միայն մարմնի սկզբնական և վերջնական դիրքերից, և ոչ տեղափոխման հետագծից։ Այդպիսի ուժերը կոչվում են կոնսերվատիվ (պոտենցիալ)։
Պոտենցիալ էներգիան մարմնի (կամ մարմինների) և դաշտի փոխազդեցության բնութագիրն է։
Յուրաքանչյուր ֆիզիկական համակարգ ձգտում է նվազագույն պոտենցիալ էներգիայով վիճակի։
Առաձգական դեֆորմացիայի պոտենցիալ էներգիան բնութագրում է փոխազդեցությունը մարմնի մասերի միջև։
Մարմնի պոտենցիալ էներգիան Երկրի ձգողության դաշտում՝ մակերևույթի մոտ, մոտավորապես արտահայտվում է
բանաձևով, որտեղ -ը մարմնի զանգվածն է, -ն՝ ազատ անկման արագացումը, -ն՝ մարմնի զանգվածների կենտրոնի դիրքի բարձրությունը կամայաբար ընտրված զրոյական մակարդակից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.