From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Գիբբոն (անգլ.՝ Edward Gibbon, մայիսի 8, 1737[1][2][3][…], Putney, Surrey[4][5] - հունվարի 16, 1794[1][2][6][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[7]), անգլիացի պատմաբան։
Հեղինակել է Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը աշխատությունը[15], որը բազմիցս վերահրատարակվել է և թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Սկզբնաղբյուրների ուսումնասիրության հիման վրա շարադրել է հռոմեական կայսրության և Բյուզանդիայի պատմությունը II դ. վերջից մինչև 1453 թվականը։ Գիբբոնի աշխատության առաջին երեք հատորներն ընդգրկում են մինչև Արևմտահռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը (476 թ.), մնացած հատորները նվիրված են Բյուզանդական (Արևելահռոմեական) կայսրության պատմությանը։ Հեղինակը այդ պատմությունը դիտարկում է XVIII դարի լուսավորիչների փիլիսոփայական գողափարների տեսանկյունից՝ Հռոմեական կայսրության անկումը կապելով կայսրերի կամայականության և բռնության, բյուրոկրատիայի ուժեղացման, բանակում կարգապահության թուլացման հետ։ Նրա կարծիքով կայսրության անկմանը նպաստել է նաև քրիստոնեության տարածումը, որը սպանել է հայրենասիրական և քաղաքացիական ոգին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.