From Wikipedia, the free encyclopedia
«Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը» (անգլ.՝ The History of the Decline and Fall of the Roman Empire), բրիտանացի պատմաբան Էդվարդ Գիբբոնի աշխատությունը, որն ուսումնասիրում է արևմտյան քաղաքակրթության պատմությունը Հռոմեական կայսրության ծաղկման սկզբից՝ Անտոնինների դինաստիայի իշխանության գալուց մինչև 16-րդ դարի վերջ, հաշվի առնելով նաև արաբական և մոնղոլական նվաճումները, այսինքն՝ 98-1590 թվականները։
Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը անգլ.՝ The History of the Decline and Fall of the Roman Empire | |
---|---|
Հեղինակ | Էդվարդ Գիբբոն |
Տեսակ | historical non-fiction? |
Ժանր | նոնֆիքշն[1] և Q50821840? |
Թեմա | Հռոմեական կայսրություն, Ժողովուրդների մեծ գաղթ, Բյուզանդական կայսրություն, Մուհամմադ մարգարե, Խաչակրաց արշավանքներ և Օսմանյան կայսրություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | Միացյալ Թագավորություն և Անգլիա |
Հրատարակման վայր | Լոնդոն |
Հրատարակման տարեթիվ | 1776 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/edward-gibbon/the-history-of-the-decline-and-fall-of-the-roman-empire |
The History of the Decline and Fall of the Roman Empire Վիքիպահեստում |
Աշխատությունը ներառում է վեց հատոր։ Առաջինը լույս է տեսել 1776 թվականին, երկրորդը և երրորդը՝ 1781 թվականին, չորրորդը, հինգերորդը և վեցերորդը՝ 1788-1789 թվականներին։ Ի սկզբանե հատորները, այն ժամանակվա ավանդույթի համաձայն, թողարկվել են In-quarto ձևաչափով (մեկ տպագրական էջում 4 աշխատության էջ)։ Իր հարաբերական օբյեկտիվության և այն ժամանակվա համար անսովոր սկզբնաղբյուրների լայնածավալ օգտագործման շնորհիվ, հեղինակի մեթոդաբանությունը օրինակ դարձավ հետագա պատմաբանների համար, իսկ ինքը՝ Գիբբոնը, այս աշխատանքի շնորհիվ, համարվում է Հին Հռոմի առաջին «ժամանակակից» պատմիչը»[2]։
Գիբբոնի «Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը» ռուսերեն առաջին կրճատ թարգմանությունը լույս է տեսել 1824 թվականին։ Թարգմանության ամբողջական ռուսերեն տարբերակն առաջին անգամ իրականացրել է պրոֆեսոր Վ. Ն. Նևեդոմսկին, 1877 թվականի անգլերեն հրատարակությունից, և տպագրվել է Մոսկվայում 1883-1886 թվականներին՝ 7 մասից։ 1997-2000 թվականներին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Նաուկա» հրատարակչության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղը մոսկովյան «Յուվենտա» հրատարակչության հետ միասին հրատարակել է այս թարգմանության նոր ուղղագրությամբ, սրբագրված և լրացված տարբերակը՝ պահպանելով հին մեկնաբանությունները։ 1997 և 2008 թվականներին «Տերրա» հրատարակչությունը վերահրատարակել է նաև Վ. Նևեդոմսկու նախահեղափոխական թարգմանությունը 7 հատորով, բայց «Հռոմեական կայսրության անկումն ու կործանումը» վերնագրով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.