ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
էդմոն Ժաբես (ֆր.՝ Edmond Jabès, ապրիլի 14, 1912, Կահիրե, Եգիպտոսի թագավորություն - հունվարի 2, 1991[1][2][3][…], Փարիզի 5-րդ շրջան, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի բանաստեղծ։
Էդմոն Ժաբես ֆր.՝ Edmond Jabès | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1912 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոսի թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 2, 1991[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 5-րդ շրջան, Ֆրանսիա |
Գերեզման | Grave of Jabès |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Եգիպտոս |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | Art et Liberté?[4] |
Պարգևներ | |
Edmond Jabès Վիքիպահեստում |
Ծագում է հրեա ֆրանսախոս ընտանիքից։ Սյուրռեալիստ բանաստեղծ Ժորժ Էնենի հետ միասին նա Կահիրեում հիմնել է La Part du sable հրատարակչությունը։ 1956 թվականին Սուեզի ճգնաժամից հետո նա տեղափոխվեցժլ է Փարիզ, 1967 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։
Մահացել է 1991 թվականի հունվարի 2-ին, դիակիզվել հունվարի 8-ին։ Նրա աճյունը դրվել է կոլումբարիումի տուփի մեջ[6]։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Նա մտերիմ էր և նամակագրական կապեր էր պահում Մաքս Ժակոբի, Պոլ Էլուարի, Ֆիլիպ Սուպոյի, Անդրե Ժիդի, Անրի Միշոյի, Միշել Լեյրիսի, Ռոջեր Կայուայի, Էմանուել Լևինասի, Պաուլ Ցելանի, Իվ Բոնֆոիայի, Ժակ Դյուպենի, Անտոն Ստարոբինսկու, Լուիջի Նոնիչեսի, Լուիջի Նոնեչիի, Օլիվիե Դոնբիչիի հետ։ Նա մեծ ազդեցություն է ունեցել Մորիս Բլանշոյի, Ժակ Դերիդայի վրա, նրա գրքերը բարձր գնահատականներ են ստացել Ալբեր Կամյուի, Ժյուլ Սյուպերվիելի, Ռընե Շարի, Պոլ Օստերի և այլոց կողմից։
Քննադատների մրցանակ (1970), Ֆրանսիական հուդայականության հիմնադրամի մրցանակ` արվեստի, գրականության և գիտության համար (1982), Պազոլինիի մրցանակ (1983), Պոեզիայի ազգային մեծ մրցանակ (1987)։ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (1988), Արվեստի և գրականության շքանշանի կոմանդոր (1988)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.