քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Զոֆիա Կուրատովսկա (հուլիսի 20, 1931, Skolimów-Konstancin, Konstancin-Jeziorna, Powiat piaseczyński, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան - հունիսի 8, 1999, Պրետորիա, ՀԱՀ), լեհ բժիշկ, քաղաքական գործիչ և դիվանագետ, ծագումով հրեա։
Զոֆիա Կուրատովսկա լեհ.՝ Zofia Kuratowska | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1931 |
Ծննդավայր | Skolimów-Konstancin, Konstancin-Jeziorna, Powiat piaseczyński, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Մահացել է | հունիսի 8, 1999 (67 տարեկան) |
Մահվան վայր | Պրետորիա, ՀԱՀ |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մայրենի լեզու | լեհերեն |
Կրթություն | Medical University of Warsaw? |
Գիտական աստիճան | scientific professorship degree?[1] (1989) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Medical University of Warsaw?[1] |
Ծնողներ | հայր՝ Կազիմիր Կուրատովսկի |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of Poland? |
Կուսակցություն | Ազատության միություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Zofia Kuratowska Վիքիպահեստում |
Նրա հայրը՝ Կազիմերժ Կուրատովսկին մաթեմատիկոս էր, որն աշխատում էր Վարշավայի մաթեմատիկայի դպրոցում։ Կուրատովսկան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Վարշավայի ապստամբությանը։ Պատերազմի ավարտից հետո ավարտել է Վարշավայի բժշկական համալսարանը՝ արյունաբանություն մասնագիտությամբ և դարձել բժիշկ։ 1980-ականներին նա միացել է «Համերաշխություն» շարժմանը և դարձել նրանց առողջապահական աշխատողներից մեկը[2]։
«Համերաշխություն»-ում աշխատելու ընթացքում խնամում էր ավելի քան 1000 քաղբանտարկյալների և հրապարակում ընդհատակյա ամսագրեր՝ ընդգծելով նրանց խնամքի բացակայությունը և անբավարար կենսապայմանները։ 1980-ականների ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի ժամանակ կառավարությունը դիմել է Կուրատովսկային՝ աշխատելով նրա հետ՝ կանխելու վիրուսի տարածումը, չնայած տասնամյակի սկզբին նրա «համերաշխության» ակտիվության պատճառով նրան սև ցուցակում էր ներառել[3]։ 1989 թվականին մասնակցել է Լեհաստանի Կլոր սեղանի համաձայնագրին, իսկ հետո՝ Սենատի առաջին դեմոկրատական ընտրություններին։ Նա հաղթել է ձայների 82,5 տոկոսով, որը մասնակից թեկնածուների շրջանում ամենաբարձր շրջանն էր, մինչդեռ ասում էր, որ «ոչինչ չի կարող խոստանալ[4]։
Իր առաջին ժամկետում ընտրվել է Սենատի փոխմարշալի պաշտոնում։ Այս ընթացքում նաև ղեկավարում էր Վարշավայի բժշկական դպրոցի Արյունաբանական կլինիկան[5]։
Կուրատովսկան վերընտրվել է Սենատի անդամ 1991 և 1993 թվականներին՝ երրորդ ժամկետում կրկին ծառայելով որպես փոխմարշալ[6]։ Նա աշխատել է Սոցիալական հարցերի, առողջապահության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Նրա պաշտոնավարման ավարտից հետո՝ 1997 թվականին Հարավային Աֆրիկայում առաջադրվել է որպես դեսպան, որտեղ անցկացրել է իր կյանքի մնացած մասը։ Մահանացել է 1999 թվականին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.