Զոլթաու (գերմ.՝ Soltau), քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ստորին Սաքսոնիա երկրամասի Հայդեկրայս (գերմ.՝ Heidekreis, մինչև 2011 թ. հուլիսի 31-ը՝ Զոլթաու-Ֆալլինգբոստել - գերմ.՝ Soltau-Fallingbostel) շրջանում[2][3], երկրամասի մայրաքաղաք Հաննովերից ոչ մեծ հեռավորության վրա։ Զբաղեցնում է 203,24 քառակուսի կիլոմետր տարածք։ Պաշտոնական կոդը՝ 03 3 58 021: Բնակչության թվաքանակը 2016 թվականի վերջերին եղել է 21.324[4][5]: Զոլթաուում է ծնվել գերմանացի անվանի ինժեներ, ֆիզիկոսԱվգուստ Վյոհլերը (1819-1914), ով հայտնի է մետաղների հոգնածության վերաբերյալ իր արժեքավոր հետազոտություններով։