From Wikipedia, the free encyclopedia
«Զոլավոր գիշերազգեստով տղան» (անգլ.՝ The Boy in the Striped Pyjamas), ամերիկացի ռեժիսոր Մարկ Հերմանի դրամատիկ ֆիլմն է, որը նկարահանվել է 2008 թվականին։ Ֆիլմի համար հիմք է հանդիսացել իռլանդացի գրող Ջոն Բոյնի համանուն վեպը։ Նկարահանումները տեղի են ունեցել Բուդապեշտում։
Երկիր | Միացյալ Թագավորություն[1][2] ԱՄՆ[1][2] |
---|---|
Ժանր | դրամա[3][4][5][…] և վեպի էկրանավորում |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հոլոքոստ և Լեհաստանի հրեաների պատմություն |
Հիմք | Գծավոր գիշերազգեստով տղան |
Թվական | օգոստոսի 28, 2008[6] և մայիսի 7, 2009[7] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարկ Հերման[5][8][9][…] |
Պրոդյուսեր | Դևիդ Հեյման |
Սցենարի հեղինակ | Մարկ Հերման |
Դերակատարներ | Էյսա Բաթերֆիլդ[5][8][9][…], Ջեք Սքենլոն[10][11][12][…], Դևիդ Թյուլիս[8][10][11][…], Վերա Ֆարմիգա[8][10][11][…], Ռուփերթ Ֆրենդ[8][10][11][…], Ամբեր Բիթի[8][10][13], Շեյլա Հենքոք[8][10][13][…], Ռիչարդ Ջոնսոն[8][10][13][…], Կարա Հորգան[8][10][13][…], Դեյվիդ Հեյմեն[10][11][13][…] և Ջիմ Նորթոն[8][10][13][…] |
Օպերատոր | Բենուա Դելյոմ |
Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
Պատմվածքի վայր | Գերմանական ռայխ |
Նկարահանման վայր | Բուդապեշտ |
Կինոընկերություն | Heyday Films և BBC Films |
Տևողություն | 94 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Բրունոն ութամյա գերմանացի տղա է, որն անհոգ ապրում է Բեռլինում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրա հայրը բարձրաստիճան նացիստական չինովնիկ է։ Հոր՝ բարձր պաշտոն ստանձնելու պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել։ Նոր տան հարևանությամբ Բրունոն հայտնաբերում է տարօրինակ ագարակ՝ արտասովոր մարդկանցով. մարդիկ այստեղ մշտապես գիշերազգեստով են, իսկ վերջիններիս վրա էլ ինչ-որ անհասկանալի թվեր են։ Եվ, չգիտես` ինչու, հին զգեստները մեծ վառարաններում են այրում, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ վառարանային խողովակներից դուրս էին գալիս ծխի ահռելի քուլաներ։
Ընտանիքի բոլոր անդամները, բացի հորից և աղջկանից, որն արդեն 12 տարեկանում գերվել էր նացիզմի գաղափարներով, դժվարությամբ են տանում այն փաստը, որ հարևանությամբ համակենտրոնացման ճամբար է, որտեղ «Ցիկլոն B» գազի միջոցով խեղդում/սպանում են բանտարկյալներին։
Միայն Բրունոն չէր հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Օրերից մի օր նա ծանոթանում է Շմուել անունով հրեա տղայի հետ, որը, ըստ Բրունոյի, բավականին լավ հարմարվել էր ճամբարին։ Նա այս համոզմանն էր եկել այն բանից հետո, երբ պատահաբար տեսել էր ճամբարի վերաբերյալ նկարահանված բարի ֆիլմը։
Նացիզմի գաղափարները չէր կրում Բրունոյի մայրը՝ Էլզան, և այդ պատճառով օրըստօրե ավելի հաճախակի էին վիճում ծնողները։ Բրունոյի մայրը կարծում էր, որ նմանատիպ վայրում ապրելը կարող է վատ անդրադառնալ երեխաների դաստիարակության վրա։ Ի վերջո, ծնողները գալիս են այն եզրակացության, որ կրկին պետք է տեղափոխվել։
Տեղափոխման նախորդ օրը Բրունոն որոշում է վերջին անգամ տեսնել ընկերոջը և հրաժեշտ տալ։ Հանդիպման ժամանակ Շմուելն ասում է, որ իր հայրը կորել է, իսկ Բրունոն հայտնում է, որ պատրաստ է նրան օգնել, որպեսզի գտնեն նրան։ Սակայն առանց գիշերազգեստի Բրունոն ճամբար մտնել չէր կարող։ Շմուելը նրան խոստանում է, որ նրան գիշերազգեստ կտրամադրի, եթե վերջինս սենդվիչ բերի։
Հաջորդ օրը Բրունոն` բահը ձեռքին, գալիս է ճամբարի ցանկապատի մոտ, որտեղ նրան սպասում էր Շմուելը։ Բահի օգնությամբ անցք է բացում և մտնում ճամբար։ Նրանք միասին գնում են զորանոց, որտեղ էլ անհետացել էր Շմուելի հայրը։ Դրանից անմիջապես հետո զորանացում գտնվողներին, այդ թվում` իրենց, տանում են գազի խցիկներ (բունկերներ)։ Բոլորը կարծում են, թե նրանց այստեղ են բերել զուտ լողացնելու նպատակով, երբ հրամայում են բոլորին հանվել։
Սակայն նրանց ամենևին էլ լողացնելու նպատակով չէին բերել այստեղ... Շմուելը և Բրունոն գազի թունավորումից մահանում են բունկերում մյուս բանտարկյալների հետ միասին։
Դերակատար | Դեր |
---|---|
Ասա Բատերֆիլդ | Բրունո |
Ջեք Սքենլոն | Շմուլ |
Վերա Ֆարմիգա | մայր | Էլզա
Դևիդ Տյուլիս | հայր | Ռալֆ
Ամբեր Բիթի | քույր | Գրետել
Շեյլա Հենոք | տատիկ | Նատալի
Ռիչարդ Ջոնսոն | պապիկ |
Կառա Հորգան | Մարիա |
Դևիդ Հեյման | ծառա | Պավել
Ռուփերթ Ֆրենդ | Լեյտենանտ | Կուրտ Կյոլեր
Դմիմ Նորտոն | Գեր Լիստ |
Ըստ պաշտոնական տվյալների` «Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմի բյուջեն և ծախսերը կազմել է 12 500 000 դոլար[14]։ Ֆիլմի հասույթը Միացյալ Նահանգներում կազմել է 9,046,156 դոլար (ընդհանուր հասույթի 22,4-ը), այլ երկրներում՝ 31,370,407 (ընդհանուր հասույթի 77,6%-ը)։ Ընդհանուր հասույթը կազմել է 40 416 563 դոլար[15]։
«Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիայում[16]։
Տարեթիվ | Պարգև | Առաջադրման անվանակարգ | Առաջադրվող | Արդյունք |
---|---|---|---|---|
2008 | Բրիտանական անկախ ֆիլմերի փառատոն[17] | Լավագույն դերասան | Վերա Ֆերմիգա | Հաղթանակ |
Լավագույն Ռեժիսոր | Մարկ Հերման | Առաջադրված | ||
Խոստումնալից նորեկ | Ասա Բատերֆիլդ | Առաջադրված | ||
2009 | Գոյաի փառատոն[18] | Լավագույն եվրոպական ֆիլմ | Զոլավոր գիշերազգեստով տղան | Առաջադրված |
Իրիշ Ֆիլմերի և Հեռուստատեսության փառատոն[19] | Լավագույն միջազգային ֆիլմ | Առաջադրված | ||
Երիտասարդ դերասաների փառատոն[20] | Լավագույն Կատարում | Ասա Բատերֆիլդ & Ջեք Սքենլոն | Առաջադրված |
Ֆիլմի երաժշտությունները գրվել են Ջեյմս Հորների կողմից։ Երաժշտությունների ցանկ՝
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Boys Playing Airplanes» | 4։13 |
2. | «Exploring the Forest» | 2։36 |
3. | «The Train Ride to a New Home» | 3։34 |
4. | «The Winds Gently Blow Through the Garden» | 5։57 |
5. | «An Odd Discovery Beyond the Trees» | 2։51 |
6. | «Dolls Aren’t for Big Girls, Propaganda is…» | 3։43 |
7. | «Black Smoke» | 1։43 |
8. | «Evening Supper - A Family Slowly Crumbles» | 7։53 |
9. | «The Funeral» | 1։54 |
10. | «The Boys' Plans, From Night to Day» | 2։36 |
11. | «Strange New Clothes» | 9։53 |
12. | «Remembrance, Remembrance» | 5։31 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.