Չինովնիկ
From Wikipedia, the free encyclopedia
Չինովնիկ, կոչում ունեցող անձ, կայանում է քաղաքացիական կամ պալատական ծառայության մեջ։ Չինովնիկության սահմանակարգը դե ֆակտո գոյություն է ունեցել Ռուսական թագավորությունում և Ռուսական կայսրությունում, բայց մինչ 1722 թվականը չի ունեցել հստակ կառուցվածք։ 1722 թվականի հունվարի 24-ին չինովնիկության սահմանակարգը դե-յուրե կազմավորվել է աստիճանների ցուցակի հաստատության կողմից։



«Ինչպես գյուղացիները կալվածատերերի ստրուկներն էին, այնպես էլ ռուս ազգը մինչ այժմ մնում է չինովնիկների ծառան», - գրում էր Լենինը 1903 թվականին, - քաղաքական ազատությունը նշանակում է, որ ազգն ինքն ունի իրավունք սեփական չինովնիկներ ընտրելու»[1].։
1917 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, աստիճանների ցուցակը ոչնչացվեց, իսկ չինովնիկության սահմանակարգը վերացվեց[2]։ Պետական կառավարման ոլորտում աշխատող անձինք սկսեցին վերանվանվել պետական ծառայողներ։
Տեսակներ
- Ռազմական ստորաբաժանման քաղաքացիական չինովնիկը զինծառայող չինովնիկն է, որը կրում է քաղաքացիական դասակարգային աստիճան։ Բացի արտաքին նշաններից (աստիճանի կոչումը, համազգեստը), նա տարբերվում է զինվորական աստիճանից (սպա) նրանով, որ նրա համար պարտադիր չէ հետևողական անցումը զինվորական ծառայության՝ սկսած ամենածացր կոչումից։ Ենթակա են սահմանափակ զինվորական իրավասությանը․ պաշտոնական հանցագործությունների և զինվորական կարգապահության կանոնների խախտման համար։
- Դասական չինովնիկ, սահմնաված դասակարգի պաշտոն կամ դրա վրա իրավունք ունեցող չինովնիկ։
- Գրասենյակային չինովնիկ, ինչ-որ դասական պաշտոն ունեցող և պետական ատյանում հատուկ անվանում չունեցաղ պաշտոն զբաղեցնող չինովնիկ։
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.