From Wikipedia, the free encyclopedia
Զիգֆրիդ (գերմ.՝ Siegfried, նաև` Զիգուրդ), Սկանդինավյան դիցաբանության և էպոսի գլխավոր հերոսներից, Նիբելունգների երգը ազգային էպոսի հերոսը։
Զիգֆրիդ | |
---|---|
Տեսակ | մարդ, որը հնարավոր է՝ հորինված է և առասպելական կերպար |
Ներկայացված է | Die Nibelungen?, Նիբելունգի մատանին, Dark Kingdom: The Dragon King?, Նիբելունգների երգը և Զիգֆրիդ |
Մասն է | Սկանդինավյան դիցաբանություն |
Սեռ | արական |
Երեխաներ | Ասլաուգ և Svanhildr? |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, արկածախնդիր և dragonslayer |
Siegfried Վիքիպահեստում |
Զիգֆրիդ կերպարի հիմնական հատկանիշներն են նրա գերհզոր ուժը, անվախությունը և մեծ քաջությունը։ Հերոսի կենսագրությունը շատ է տարբերվում առանձին բանաստեղծություններում. տարբերվում են ինչպես նրա ծագման, այնպես էլ` հետագա կյանքի մասին ներկայացվող տվյալները։ Նրա սպանության պատճառները, սպանության գտնվելու վայրն ու օգտագործվող կախարդական առարկաները տարբեր կերպ են ներկայացվում։
Լեգենդի համաձայն` Զիգֆրիդը հզոր զինվոր էր, որը մի շարք սխրանքներ էր գործել։ Նրա սխրանքներից մեկը վիշապի դեմ պայքարն էր։ Մարմինը պատելով վիշապի արյունով և յուղով՝ ձեռք է բերում անխոցոլիություն, սակայն մեջքի մի հատված անպաշտպան է մնում։ Զիգֆրիդը ամուսնանում է գեղեցկուհի Կղիմհիլդի՝ բուրգունդական Գունտեր թագավորի քրոջ հետ, և թագավորի համաձայնության դիմաց օգնում է նրան ամուսնանալ Իսլանդիայի թագուհի Բղունհիլդայի հետ։
Հարսանիքի ժամանակ Զիգֆրիդը գաղտնի կերպով փոխարինում է Գունտերին և բարեհաջող անցնում է բոլոր այն փորձությունները, որը պատրաստել էր Բղունհիլդան փեսացուի համար։ Որոշ ժամանակ անց Բղունհիլդան իմանում է այդ մասին և համոզում է Հագենին՝ Գունտերի վասալներից մեկին, վրեժ լուծել Զիգֆրիդից խաբեության համար։ Որսի ժամանակ Հագենը սպանում է Զիգֆրիդին՝ խրելով սուրը մեջքի անպաշտպան մասը։
Զիգուրդ և and Զիգֆրիդ (Sigurd և Siegfried) անվանումները չունեն նույն ստուգաբանությունը։ Երկուսն էլ ունեն առաջին նույն` պրոգերմանական *sigi- մասնիկը, որը նշանակում է հաղթանակ։ Երկու անվանումների երկրորդ մասնիկները տարբեր են, այսպիսով, Siegfried-ում *-frið արմատը պրոգերմանական է, ինչը նշանակում է խաղաղություն, Sigurd-ում *-ward արմատը նշանակում է պաշտպանություն[1]։ Չնայած նրանք չունեն նույն երկրորդ մասնիկը, սակայն ակնհայտ է, որ ըստ Սկանդինավյան պահպանված գրավոր աղբյուրների Զիգֆրիդը համարվում է Զիգուրդ անվանման մայրցամաքային տարբերակը[2]։
Siegfried-ի սովորական ձևը միջին բարձր գերմաներենում Sîvrit կան Sîfrir է` *sigi- մասնիկով կապված։ Այս անվան ձևը ընդհանուր էր նույնիսկ հերոսական պոեզիայից դուրս իններորդ դարից ի վեր, չնայած Sigevrit ձևը նույնպես կապված է միջին հոլանդերենի Zegevrijt ձևի հետ։ Վաղ միջին գերմաներենում անվանումը դառնում է Seyfrid կամ Seufrid (արտասանվում է Sewfrid)[1]: Siegfried-ի ժամանակակից ձևը հաճախակի չէր հաստատվում մինչև տասնյոթերրորդ դարը, որից հետո այն ավելի տարածված է դարձել[3]։ Ներկայումս Siegfried անվանումը երբեմն ևս օգտագործվում է[4]։
Հին Նորվեգական Sigurðr անվանումը կրճատվել է *Sigvǫrðr սկզբնագրից[1], որը իր հերթին ծագել է ավելի հին *Sigi-warðuR-ից[5]։ Սկզբնապես դանիական Sivard ձևը նույնպես ծագել է այս տեսակից[6]։ Հերման Ռայխերտը նշում է, որ –vǫrðr արմատի ձևը –varðr-ի փոխարեն միայն հնարավոր է գտնել Sigurd անվանման մեջ, ուրիշ անձնական անունների հետ միասին –varðr ձևը օգտագործելու փոխարեն. նա ենթադրում է,որ –vǫrðr ձևը հնարավոր է ունենար կրոնական կարևորություն, մինչդեռ –varðr-ը բացառապես ոչ կրոնական իմաստ ուներ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.