From Wikipedia, the free encyclopedia
Արկած, կլանող միջադեպ, անսպասելի իրադարձություն կամ պատահար կյանքում, պատահական իրադարձությունների և չնախատեսված պատահարների շղթա, անսպասելի իրողություն, հիասքանչ սխրագործություն, հուզիչ եղելություն, հետաքրքիր փորձություն։
Արկածներ կարող են լինել համարձակ քաջագործություններ, հետաքրքրաշարժ ճամփորդություններ, անսպասելի միջադեպեր, կյանքի գլխավոր սխրագործություններ։ Արկածային գրքերի հերոսները - միշտ համարձակ են, հզոր, անխոնջ, նրանք ձգտում են հայտնագործել նորը, փոխել կյանքը, գրավում են իրենց օրինակով, անմիջապես ցանկություն է հայտնվում նմանվել նրանց, փնտրել ու գտնել։
«Արկածներ» հասկացությունը անկասկած ունի գրական (սիրային) ծագում։ 12-րդ դարի երրորդ կեսից «արկած» հասկացությունը Ֆրանսիայում սկսում են անվանել aventure հատուկ բառով։ Սկզբնապես, ինչպես վկայում են անտիկ սյուժեի մասին պատմվածքները, այն, ըստ երևույթի, գործածվում էր ուղղակի «ճակատագրի հարված» իմաստով, ուստի այն ըստ փոխանվանության, նշանակում է «Անբախտ ճակատագիր»։ Կրետյեն դե Տրուայի և նրա սերնդի ուրիշ վիպասանների մոտ այս բառը ձեռք է բերել հատուկ իմաստ[1]։
Արկածը կիրառվում է բազմաթիվ կոնտեքստներում և կացություններում։ Օրինակ, այն - պատմվածքների, լեգենդների և հեքիաթների, ողբերգության ու ներկայացումների կարևոր տարրն է։ Այն օգտագործվում է գրքերի սյուժեներում և ֆաբուլաներում, ֆիլմերում, երաժշտական ստեղծագործություններում և համակարգչային խաղերում։ Արկածը նաև կիրառվում է կրթության, սպորտի, տուրիզմի և այլ զվարճանքների ձևերի ասպարեզում։ Այդպիսի արկածային ժանրերի օրինակներ են՝
Մարդուն հատուկ, արկածների 4 տարբեր ոճեր՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.