From Wikipedia, the free encyclopedia
Զիգմար Գաբրիել (գերմ.՝ Sigmar Gabriel, սեպտեմբերի 12, 1959[2][3][4], Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2013 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2017 թվականի հունվարի 27-ը եղել է Գերմանիայի փոխկանցլերը, իսկ 2017 թվականի հունվարի 27-ից հանդիսանում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։ Ներքին Սակսոնիայի վարչապետ (1999-2003): Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար (2005-2009): Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (2009 թվականի նոյեմբերի 13-ից)։ Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարար (2013-2017)։
Զիգմար Գաբրիել գերմ.՝ Sigmar Gabriel | |
![]() | |
Կուսակցություն՝ | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Գյոթինգենի համալսարան (1987) և Ռատսգիմնազիա Գոսլարա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ոչ գեղարվեստական գրող, ժամանակավոր կարիերայի զինծառայող և դպրոցի դասատու |
Դավանանք | Գերմանիայի ավետարանչական եկեղեցի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 12, 1959[2][3][4] (65 տարեկան) |
Ծննդավայր | Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Sigmar Hartmut Gabriel |
Կայք՝ | sigmar-gabriel.de |
Ինքնագիր | ![]() |
Զիգմարի ծնողները բաժանվել են երբ նա երեք տարեկան էր։ Նրա մայրը եղել է բուժքույր, իսկ հայրը՝ համայնքային ծառայող։ Գոսլարի գիմնազիան ավարտելուց հետո Զիգմարը մեկնել է զինվորական ծառայության։ 1988 թվականին «գերմաներենի, քաղաքականության և հասարակագիտության ուսուցչի» որակավորումով ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ 1989-1990 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Գոսլարի ազգային դպրոցում։
1976-1989 թվականներին Զիգմար Գաբրիելը աշխատել է «Գերմանիայի սոցիալիստ երիտասարդներ՝ Բազե» երտիասարդական կազմակերպությունում (գերմ.՝ Sozialistische Jugend Deutschlands — Die Falken)[6]: Շուտով Զիգմարը դառնում է կազմակերպության Գոսլարի շրջանային բաժանմունքի ղեկավարը, իսկ հետո Բրաունշվայգի բաժանմունքի ղեկավարը։ Բրաունշվայգյան բաժանմունքը կապված էր կազմակերպության մարքսիստական թևի հետ։ 1987-1998 թվականներին Գաբրիելը եղել է Գոսլարի շրջանային օրենսդիր ժողովի անդամ։ 1991-1999 թվականներին զբաղեցրել է նույն ժողովի նախագահի պաշտոնը։ 1990-2005 թվականներին ընտրվել է լանդտագի պատգամավոր։ 1997 թվականին զբաղեցրել է լանդտագի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1998-1999 և 2003-2005 թվականներին գլխավորել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության լանդտագը։ 2005 և 2009 թվականներին Զիգմար Գաբրիելը ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր[7]։
1999 թվականի դեկտեմբերի 15-ին Ներքին Սակսոնիայի վարչապետի թոշակի անցնելուց հետո Զիգմարը զբաղեցրել է այդ պաշտոնը։ 2003 թվականի փետրվարի 2-ին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պարտվում է Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակությանը և Զիգմարը անցնում է թոշակի։ 2003-2005 թվականներին Գաբրիելը մտնում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահություն և միաժամանակ հանդիսանում Ներքին Սակսոնիայում կուսակցության բաժանմունքի ղեկավար։ 2005-2009 թվականներին նա Անգելա Մերկելի կառավարությունում զբաղեցրել է Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարի պաշտոնը։ 2009 թվականի բունդեսթագի ընտրություններին սոցիալ-դեմոկրատների պարտությունից հետո կուսակցության նախագահ Ֆրանց Մյունտեֆերինգը անցավ թոշակի։ 2009 թվականի նոյեմբերի 13-ին Դրեզդենում կուսակցության համագումարի ժամանակ նոր նախագահ ընտրվեց Զիգմար Գաբրիելը հավաքելով համագումարի մասնակիցների 94,2 % ձայները։ 2013 թվականին նորից մտավ կառավարություն այս անգամ որպես փոխկանցլեր և միաժամանակ նաև տնտեսության և էներգետիկայի նախարար։
2017 թվականի հունվարի 27-ին նշանակվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար այդ պաշտոնում փոխարինելով Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին
Նրա կինը ատամնաբույժ է, որի հետ նա պահում է իր առաջին ամուսնությունից ունեցած դստերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.