Զբիգնև Բժեզինսկի
From Wikipedia, the free encyclopedia
Զբիգնև Բժեզինսկի (մարտի 28, 1928(1928-03-28)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - մայիսի 26, 2017(2017-05-26)[4][1][2][…], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[1]), ամերիկացի հասարակագետ, քաղաքագետ և պետական գործիչ (1977-1981 թվականներին ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով օգնականը)։ Բժեզինսկին մի առիթով կարծիք է հայտնել, որ մարդկությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ, որն արդեն պայմանավորված է ոչ թե սոցիալական հեղափոխություններով, այլ գիտատեխնիկական առաջընթացով։ Այս որակական փոփոխությունը կատարվում է աստիճանաբար՝ ստորին դարաշրջանից (ագրարային) արդյունաբերականին, ապա «տեխնոտրոն»-ին անցնելով, որտեղ վճռական դեր են խաղում համակարգիչներն ու կիբեռնետիկական համակարգերը, իսկ գլխավոր և վճռորոշ ուժ է դառնում գիտությունը։
Զբիգնև Բժեզինսկի Zbigniew Brzezinski | ||
| ||
---|---|---|
1977 Հունվարի 20 - Հունվարի 20, 1981 | ||
Նախագահ | Ջիմի Քարտեր | |
Նախորդող | Բրենթ Սքոուքրոֆթ | |
Հաջորդող | Ռիչարդ Վ. Ալեն | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական | |
Կրթություն՝ | ՄաքԳիլի համալսարան (1950) և Հարվարդի իրավունքի դպրոց (1953) | |
Գիտական աստիճան՝ | Բակալավր (1949), մագիստրոս (1950) և փիլիսոփայության դոկտոր | |
Մասնագիտություն՝ | աշխարհաքաղաքագետ, քաղաքագետ, մանկավարժ, համալսարանի դասախոս, հեղինակ, strategist և քննադատ | |
Ազգություն | սպիտակ ամերիկացի և սպիտակ մարդ | |
Ծննդյան օր | մարտի 28, 1928(1928-03-28)[1][2][3][…] | |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] | |
Վախճանի օր | մայիսի 26, 2017(2017-05-26)[4][1][2][…] (89 տարեկան) | |
Վախճանի վայր | Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[1] | |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն | |
Ի ծնե անուն | լեհ.՝ Zbigniew Kazimierz Brzeziński | |
Հայր | Տադեուշ Բժեզինսկի | |
Ամուսին | Էմիլի Բենեշ Բժեզինսկի (ամուսնացել է 1955) | |
Զավակներ | Յան ծն. 1963 Մարկ ծն. 1965 Մայկա ծն. 1967 | |
Պարգևներ | ||
Հիմնական երկերն են. «Քաղաքական իշխանություն՝ ԱՄՆ/ԽՍՀՄ» (1964, Ս.Հանդինգստնի համահեղինակությամբ), «Վիթխարի կործանում։ Կոմունիզմի ծնունդը և մահը 20-րդ դարում» (1988), «Ազգային անվտանգության որոնումներում» (1988), «Շախմատային մեծ տախտակը» (1998)։