Զաքարի Թեյլոր
From Wikipedia, the free encyclopedia
Զաքարի Թեյլորը (նոյեմբերի 24, 1784(1784-11-24)[1][2][3][…], Barboursville, Օրինջ քաունթի, Վիրջինիա, ԱՄՆ - հուլիսի 9, 1850(1850-07-09)[1][2][3][…], Սպիտակ տուն, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5]), Միացյալ Նահանգների 12-րդ նախագահն էր, որը ծառայում էր 1849-ի մարտից մինչև իր մահը՝ 1850-ի հուլիսը։ Նախկինում Թեյլորը Միացյալ Նահանգների բանակում կադրային սպա էր, հասել էր գեներալ-մայորի աստիճանի և դարձել էր ազգային հերոս Մեքսիկա-Ամերիկյան պատերազմում տարած հաղթանակների արդյունքում։ Արդյունքում նա հաղթեց Սպիտակ տան ընտրություններում չնայած իր անորոշ քաղաքական համոզմունքներին։ Նախագահի պաշտոնում նրա գլխավոր առաջնահերթությունը Միության պահպանումն էր, բայց նա վաղաժամ մահացավ՝ իր պաշտոնը զբաղեցնելով 16 ամիս։ Մինչ այդ նրան չհաջողվեց առաջընթաց գրանցել ստրկատիրության կարգավիճակի հարցում, ինչը լարվածությունների պատճառ էր Կոնգրեսում։
Զաքարի Թեյլոր | |
Կուսակցություն՝ | Վիգերի կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վիրջինիայի ռազմական ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1784(1784-11-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | Barboursville, Օրինջ քաունթի, Վիրջինիա, ԱՄՆ |
Վախճանի օր | հուլիսի 9, 1850(1850-07-09)[1][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Սպիտակ տուն, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5] |
Թաղված | Zachary Taylor National Cemetery |
Դինաստիա | Lee family? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Richard Taylor?[6] |
Մայր | Sarah Dabney Strother?[2][6] |
Ամուսին | Մարգարետ Թեյլոր[6] |
Զավակներ | Սարա Նոքս Թեյլոր[6], Մերի Էլիզաբեթ Բլիս, Ռիչարդ Թեյլոր[6], Էնն Մաքոլ Թեյլոր, Օկտավիա Թեյլոր[2] և Մարգարեթ Սմիթ Թեյլոր[2] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Թեյլորը ծնվել է ագարակատերերի նշանավոր ընտանիքում, ով իր պատանեկության տարիներին Վիրջինիաից տեղափոխվեց արևմուտք՝ դեպի Լուիսվիլ, Կենտուկի։ Նա 1808-ին նշանակվեց ԱՄՆ բանակի սպա և հայտնի դարձավ որպես կապիտան 1812-ի պատերազմում։ Նա նոր պաշտոններ էր ստանում՝ ռազմական ամրոցներ հիմնելով Միսիսիպի գետի երկայնքով և արդեն 1832-ին ներգրավվեց Սև հովտի պատերազմում որպես գնդապետ։ Սեմինոլի երկրորդ պատերազմում նրա հաջողությունները գրավեցին ազգային ուշադրությունը, և նա վաստակեց< <Հին կոպիտ և պատրաստ>> մականունը։ 1845 թ.-ին՝ Տեխասի անեքսիայի ժամանակ, նախագահ Ջեյմս Նոքս Փոլկը ուղարկեց Թեյլորին Ռիո Գրանդե, քանի որ կանխատեսում էր Մեքսիկայի հետ բախումը Տեխաս-Մեքսիկա վիճելի սահմանի շուրջ։ Մեքսիկա-ամերիկյան պատերազմը սկսվեց 1846-ի ապրիլին, և Թեյլորը Պալո Ալտոյի և Ռեսակա դե լա Պալմայի մարտերում հաղթեց գեներալ Մարիանո Արիստայի հրամանատարությամբ կռվող մեքսիկական զորքերին և զորքերը դուրս հանեց Տեխասից։ Այնուհետև Թեյլորը իր զորքերը առաջնորդեց դեպի Մեքսիկա, որտեղ նրանք հաղթեցին Մոնտեռեյի ճակատամարտում Պեդրո դե Ամպուդիայի հրամանատարությամբ մեքսիկական զորքերին։ Անտեսելով հրամանները ՝ Թեյլորը իր զորքերը առաջնորդեց դեպի հարավ և, չնայած սակավաթիվ ուժերի, ջախջախիչ հարված հասցրեց մեքսիկական ուժերին Անտոնիո Լոպես դե Սանտա Աննայի գլխավորությամբ Բուենա Վիստայի ճակատամարտում։ Թեյլորի զորքերը անցան գեներալ-մայոր Ուինֆիլդ Սքոթի հրամանատարությանը, բայց Թեյլորը պահպանեց իր ժողովրդականությունը։
Ուիգ կուսակցությունը համոզեց Թեյլորին առաջնորդել կուսակցությունը 1848 թվականի նախագահական ընտրություններում ՝ չնայած իր անհասկանալի քաղաքական սկզբունքներին և քաղաքականության հանդեպ հետաքրքրության պակասին։ 1848-ին Ուիգի Ազգային կոնվենցիայում Թեյլորը հաղթեց Սքոթին և նախկին սենատոր Հենրի Քլերենսին և առաջադրվեց։ Նա հաղթեց ընդհանուր ընտրություններում Նյու Յորքի քաղաքական գործիչ Միլարդ Ֆիլմորի հետ միասին ՝ պարտության մատնելով Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ Լյուիս Քասին և Ուիլյամ Օրլանդո Բուտլերին, ինչպես նաև <<երրորդ կողմերին>>, որոնց ղեկավարում էին նախկին նախագահ Մարտին վան Բուրենը և Չարլզ Ֆրենսիս Ադամսը։ Թեյլորը դարձավ առաջին նախագահը, որն ընտրվեց նախագահի պաշտոնում առանց նախկինում քաղաքական պաշտոն զբաղեցնելու։
Որպես նախագահ ՝ Թեյլորը շարունակում էր հեռավորություն պահել Կոնգրեսից և իր կաբինետից ՝ չնայած նրան, որ կուսակցական լարվածությունը սպառնում էր բաժանել Միությունը։ Մեքսիկական նստաշրջանում ստրկության կարգավիճակի վերաբերյալ բանավեճը գերիշխում էր քաղաքական օրակարգում և հանգեցրել էր հարավային ուժերի կողմից բաժանման սպառնալիքների։ Չնայած ինքը՝ Թեյլորը, հարավային ուժերին էր պատկանում և նաև ստրկատեր էր, նա չդիմեց ստրկության ընդարձակման քաղաքականության։ Ստրկության խնդրից խուսափելու համար նա Նյու Մեքսիկոյում և Կալիֆոռնիայում բնակվողներին կոչ արեց շրջանցել տարածքային փուլը և սահմանադրության նախագծեր մշակել պետականության համար ՝ հիմք դնելով 1850 թվականի փոխզիջման համար։ Թեյլորը հանկարծամահ եղավ ստամոքսի հիվանդությունից 1850 թվականի հուլիսի 9-ին։ Նրա վարչակազմը քիչ հաջողություններ գրանցեց Քլեյտոն-Բուլվերտի պայմանագրի վավերացումից զատ։ Ֆիլմորը ծառայեց Թեյլորի ժամկետի մնացած մասը։ Պատմաբաններն ու գիտնականները Թեյլորին դասել են ԱՄՆ նախագահների ստորին քառյակում ՝ մասամբ նրա պաշտոնավարման կարճ ժամկետի պատճառով (16 ամիս)։ Նա նկարագրվել է որպես <<առավել մոռացված նախագահ, քան թե ձախողված>>[7]: