From Wikipedia, the free encyclopedia
Գեներալ-մայոր, ծառայություն նախատեսող մի շարք պետական մարմիններում շնորհվող բարձրագույն սպայակազմի առաջնային կոչում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոչումը պատկանում է բարձրագույն կոչումների դասին և շնորհվում է Հայաստանի Նախագահի կողմից։ Հայաստանի Զինված ուժերում այն չորրորդն է (բանակի գեներալից, գեներալ-գնդապետից և գեներալ-լեյտենանտից հետո), Հայաստանի Ազգային անվտանգության մարմիններում (գեներալ-գնդապետից և գեներալ-լեյտենանտից հետո) և Հայաստանի Ոստիկանությունում (ոստիկանության գեներալ-գնդապետից և ոստիկանության գեներալ-լեյտենանտից հետո) երրորդն է, երկրորդն է Հայաստանի Փրկարար ծառայությունում (փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտից հետո), մաքսային ծառայությունում (մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտից հետո), քրեակատարողական ծառայությունում, Հայաստանի քննչական կոմիտեում և Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում (արդարադատության գեներալ-լեյտենանտից հետո), բարձրագույնն է հարկային ծառայությունում (հարկային ծառայության գեներալ-մայոր) և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (արդարադատության գեներալ-մայոր)։ Դատական կարգադրիչների ծառայությունում այն չի շնորհվում (բարձրագույնն է արդարադատության գնդապետի կոչումը)։
Պաշտոնները ներկայացված են կոչման շնորհման օրվա դրությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեներալ-մայոր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.