From Wikipedia, the free encyclopedia
Արդարադատության գեներալ-մայոր՝ բարձրագույն սպայական հատուկ կոչում։ Այն պատկանում է բարձրագույն հատուկ կոչումների դասին և շնորհվում է ՀՀ Նախագահի կողմից ՀՀ քրեակատարողական ծառայությունում, ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, իսկ 2014 թվականի հունիսի 28-ից՝ նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողներին։ Այն երկրորդ բարձրագույնն է ՀՀ քրեակատարողական ծառայությունում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում (ցածր է արդարադատության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչումից), ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ բարձրագույնը։ Սահմանվել է «Քրեակատարողական ծառայության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Քննչական կոմիտեի մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքներով։ Մինչև 2005 թվականը սահմանադրական փոփոխությունները շնորհվում էր նաև զինվորական դատախազությունում։
Այն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնին համապատասխանող կոչումի ստորին, իսկ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալի, քրեակատարողական վարչության պետի տեղակալի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն է։
Ներկայումս գտնվում է քրեակատարողական ծառայության մեջ Ներկայումս գտնվում է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեջ Ներկայումս հանդիսանում է հատուկ քննչական ծառայության ծառայող Ներկայումս հանդիսանում է ՀՀ քննչական կոմիտեի ծառայող
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Կյանքի տարիներ | Կոչման շնորհման ամսաթիվը | Պաշտոնը կոչման շնորհման օրվա դրությամբ | Արձակվել է ծառայությունից | Ծանոթություն |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Վաղարշակ Ներսեսի ՎԱՐԴԱՆՅԱՆ | ծնվ. 1952 թ., Ախուրյանի շրջ., գ. Մայիսյան | 19 սեպտեմբերի 1994 | ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ | 31 հոկտեմբերի 2013 | ||
2 | Աշոտ Աղասու ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | 18 սեպտեմբերի 2007 | ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ | 20 փետրվարի 2009 | |||
3 | Ռաֆայել Նիկոլայի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | 1 մայիսի 1961 թ. | 3 սեպտեմբերի 2011[1] | ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ | |||
4 | Միհրան Սուրենի ՊՈՂՈՍՅԱՆ | ծնվ. 29 մայիսի 1976 թ. | 20 փետրվարի 2012[2] | ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող, ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ | |||
5 | Վահրամ Գագիկի ՇԱՀԻՆՅԱՆ | 28 հունիսի 2014 | ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ | Կոչումը շնորհվել է օրենքի փոփոխության կապակցությամբ։ Նախկինում ունեցել է Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում։ 2014 թ. սեպտեմբերի 19-ին շնորհվել է արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչում։ | |||
6 | Արթուր Հակոբի ՕՍԻԿՅԱՆ | 3 սեպտեմբերի 2014 | ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ | Կոչումը շնորհվել է քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։ Նախկինում ունեցել է Ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում։ | |||
7 | Արմեն Հրանտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | 12 սեպտեմբերի 2014 | ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ | 13 հունվարի 2015 | Կոչումը շնորհվել է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։ Նախկինում ունեցել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ | ||
8 | Ջոն Սուրենի ՖԱՐԽՈՅԱՆ | 9 հոկտեմբերի 2014 | ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ | Կոչումը շնորհվել է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։ Նախկինում ունեցել է Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում։ | |||
9 | Վահագն Ստյոպայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | 16 սեպտեմբերի 2015[3] | Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ | Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ | |||
10 | Հայկ Գրիգորյան | 3 հուլիսի
2019թ.[4] |
Հայաստանի
Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ |
Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ | |||
11 | Սերգեյ Ատոմյան | հուլիսի 6 1986 | հուլիսի 5 2022 | ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.