Արթուր Հակոբի Օսիկյան (հուլիսի 25, 1973(1973-07-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ (2014-2018), արդարադատության գեներալ-մայոր։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
Արագ փաստեր Արթուր Օսիկյան, Ծնվել է ...
Փակել
- 1995-1999 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որպես մասնագետ, խորհրդատու, փորձագետ,
- 1999-2001 թթ. աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ ՀՀ զինվորական դատախազի օգնական,
- 2001-2003 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
- 2003-2008 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ,
- 2008 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ[1]։
- 2009 թ. օգոստոսի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
- 2009 թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 9-ը - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
- 2009 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ[3]։
- 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից[4]։
- 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ[5]։
- 2018 թ. հունվարի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից[6]։
- 2009 թ. սեպտեմբերի 15-ին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում,
- 2011 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանգրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում[7]։
- 2006 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
- 2014 թ. սեպտեմբերի 3-ին քրեակատարողական ծառայության անցնելու կապակցությամբ ստացել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։
Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր։
Նախորդող Հայկ Հարությունյան |
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյան 3 սեպտեմբերի 2014 - 28 հունվարի 2018 |
Հաջորդող Ռաֆայել Հովհաննիսյան[8] |