Զանգվածային սպանություն Սենդի Հուքի տարրական դպրոցում
From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածային սպանություն Սենդի Հուքի տարրական դպրոցում, զանգվածային սպանություն Սենդի Հուքի տարրական դպրոցում (Նյութաուն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[5])։ 2012 թվականի դեկտեմբերի 14-ի առավոտյան 20-ամյա Ադամ Փիթեր Լենզան տանը գնդակահարել է մորը, այնուհետև գնացել դպրոց, որտեղ սպանել է վեցից յոթ տարեկան քսան երեխաների, վեց մեծահասակների և վիրավորել ևս երկու մարդու, որից հետո ինքնասպան է եղել։ Ընդհանուր առմամբ, նրա ձեռքից զոհվել է 27 մարդ։ Այս զանգվածային սպանությունը դարձել է ԱՄՆ պատմության մեջ տարրական դպրոցում սպանվածների թվով երկրորդը՝ 1927 թվականի մայիսին «Բաթ» դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո[6] և երրորդը՝ ԱՄՆ ուսումնական հաստատությունում սպանվածների թվով՝ զիջելով 2007 թվականի ապրիլին Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում տեղի ունեցած զանգվածային սպանությանը։
Զանգվածային սպանություն Սենդի Հուքի տարրական դպրոցում | |
---|---|
Տեսակ | Հրաձգություն կրթական հաստատությունում, զանգվածային կրակոցներ, matricide?, սպանություն-ինքնասպանություն և child murder? |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Ֆեյրֆիլդ շրջան |
Տեղադրանք | Sandy Hook Elementary School?[1] |
Գրոհի նպատակ | Sandy Hook Elementary School?[1] |
Տարեթիվ | դեկտեմբերի 14, 2012[1] |
Զենք | Bushmaster XM-15?[2][3][1] և Glock 20? |
Զոհվածներ | 28 մարդ[4][1] |
Վիրավորներ | 2[1] |
Ահաբեկիչների քանակ | 1[1] |
![]() |
2013 թվականի նոյեմբերին Կոնեկտիկուտի դատախազի գրասենյակը հրապարակել է հետաքննության համապարփակ զեկույց։ Պարզվել է, որ Լենզան նախապես և միայնակ է պլանավորել իր գործողությունները, սակայն բավարար ապացույցներ չեն հայտնաբերվել, որոնք բացատրում են, թե ինչու է նա կատարել հանցագործությունը և ինչու է նա ընտրել «Սենդի Հուք» դպրոցը[7]։