բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Զամբյուղախոտ (լատին․՝ Briza) , դողդողուն, շոնտև, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։
Զամբյուղախոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ցեղ | Զամբյուղախոտ (Briza) L., 1753 |
Ցողունը մերկ է, կանգուն, բարձրությունը ՝ 10-100 սմ։ Տերևները գծաձև են։ Ընդհանուր ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ խոշոր, բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Կերաբույս է։ Գեղազարդիչ է։
Հայտնի է մոտ 10, Հայաստանում՝ 2 տեսակ՝
Տարածված է Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Աճում է անտառների բացատներում, ենթալպյան մարգագետիններում՝ բավարար խոնավության պայմաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամբյուղախոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամբյուղախոտ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.