Երկրաշարժ Կոբեում
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաշարժ Կոբեում (ճապ.՝ 阪神・淡路大震災, Հանշին Ավաձի մեծ երկրաշարժ), Ճապոնիայի պատմության մեջ խոշորագույն երկրաշարժերից մեկը։
Հանշին Ավաձի մեծ երկրաշարժ | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | Ճապոնիա |
Տեղանք | Հյոգո (պրեֆեկտուրա) |
Տարեթիվ | 1995 թվականի հունվարի 17 (Հեյսեյի 7-րդ տարի), JST 05:46[1][2] |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 6,9[2][3][4] |
Հիպոկենտրոնի խորություն | 16 կմ[1][5] |
Էպիկենտրոնի տեղագրություն | Ավաձի կղզի, Ճապոնիա |
Տուժածներ | 6 434 մահացել է[4][5] 300 000 մնացել են առանց բնակարանի[4] |
Զոհվածներ | 6 434 |
Վիրավորներ | 43 792[6] |
Անհայտ կորածներ | 3[6] |
Տնտեսական վնաս | 102,5 մլրդ $ |
1995 Great Hanshin-Awaji earthquake Վիքիպահեստում |
Երկրաշարժը եղել 1995 թվականի հունվարի 17-ի առավոտյան՝ տեղական ժամանակով (JST) 05:46-ին։ Նրա ակնթարթային մագնիտուդը կազմել է 6,9 (Ռիխտերի սանդղակով 7,3 մագնիտուդ)[1][2]։ Երկրաշարժի օջախը տեղակայված է եղել Ավաձի կղզու տակ՝ 15-20 կմ խորության վրա, և կապված եղել Ակաշի նեղուցում քաղաքի տակ գտնվող տեկտոնիկ բեկման հետ։
Հաշվարկների համաձայն՝ երկրաշարժի ընթացքում զոհվել է 6434 մարդ։ Բնական աղետի հետևանքները՝ 200 000 շենքերի, Հանշին արագընթաց մայրուղու 1 կիլոմետրի, Կոբե նավահանգստում 150 կառամատույցներից 120-ի ոչնչացում, քաղաքի էլեկտրամատակարարման խախտում։ Բնակիչները, ստորգետնյա ցնցումների պատճառով, վախեցել են տուն վերադառնալ, որոնք շարունակվել են մի քանի օր։ Տնտեսական վնասը կազմել է մոտ 10 տրլն իեն կամ 102,5 մլրդ $, կամ այն ժամանակ Ճապոնիայի ՀՆԱ-ի 2,5%-ն[5][7]։ Փրկարարական աշխատանքների շինարարության և կազմակերպման մեջ հայտնաբերվել են բազմաթիվ կառուցողական թերություններ։ Կառավարության հանդեպ դժգոհությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ մաֆիան (յակուձա) օգնության էր հասել տուժածներին՝ ջուր և սննդամթերք բերելով[8]։
1995 թվականից քաղաքում յուրաքանչյուր տարի անցկացվում է լույսի փառատոնը՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։