From Wikipedia, the free encyclopedia
Երկնային երաժշտություն (լատ.՝ Musica universalis), աշխարհի կամ տիեզերքի ներդաշնակություն, հնագույն փիլիսոփայական հասկացություն, որը երկնային մարմինների՝ Արեգակի, Լուսնի և մոլորակների շարժումը դիտարկում է որպես երաժշտության (կամ որ լատիներեն բառն է՝ musica) տեսակ։ Այս երաժշտությունը սովորաբար լսելի չի համարվել, այլ ներկայացվել է որպես ներդաշնակ, մաթեմատիկական կամ կրոնական հասկացություն։ Երկնային երաժշտության գաղափարը շատ երկար ժամանակ՝ մինչև Վերածնունդը ընդունվել է տարբեր փիլիսոփաների կողմից, ազդելով շատ դպրոցների, այդ թվում՝ հումանիստների վրա։ Հետագայում գիտական հետազոտությունները բացահայտեցին ուղեծրային որոշակի համաչափություն, որն անվանվեց ուղեծրային ռեզոնանս։
Երկնային երաժշտությունը հետևում է մետաֆիզիկական այն սկզբունքին, թե՝ մաթեմատիկական հարաբերություններն արտահայտվում են էներգիայի որակի կամ «տոնայնության» փոփոխությամբ, որն արտահայտվում է թվերի, հրեշտակների, ձևի և ձայնի փոփոխություններով։ Այս բոլորը կապված են համաչափության ընդհանուր մի կաղապարով։ Պյութագորասն առաջինն էր, որը ցույց տվեց, որ ձայնի տոնայնությունը կապված է այն առաջացնող լարի երկարությունից իսկ ներդաշնակ ձայնային հաճախությունները կապված են թվային հարաբերություններից[1]։ Իր երկնային երաժշտությանը վերաբերվող տեսության մեջ Պյութագորասը ենթադրում է, որ Արեգակը, Լուսինը և մնացած մոլորակները, բոլորն արձակում են իրենց բնորոշ ձայնը (ուղեծրային ռեզոնանս), որն ուղղակիորեն կապված է այդ մարմինների պտույտի հետ[2]։ Նա նաև ենթադրել է, որ Երկրի վրա կյանքի որակը անմիջականորեն կախված է տիեզերական մարմինների արձակած ձայնի հետ, որը սակայն մարդու ականջի համար անլսելի է[3]։ Վերջապես, Պյութագորասը աստղագիտությունը և երաժշտությունը համարում է «երկվորյակ» գիտություններ, որտեղ աստղագիտությունը նկարագրում է տեսողական ճանաչումը, երաժշտությունը՝ լսողականը, բայց երկուսի համար էլ անհրաժեշտ է թվային համաչափությունների իմացություն[4]։
Ըստ Բոետիոսի «De Musica» (Երաժշտության մասին) գրքի՝ գոյություն ունի երաժշտության երեք հիմնական տեսակ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.