բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Երեքնուկ մարգագետնային (լատին․՝ Trifolium praténse), բակլազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Երեքնուկ մարգագետնային | |
Երեքնուկ մարգագետնային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Trifolieae |
Ցեղ | Երեքնուկ (Trifolium) |
Տեսակ | Երեքնուկ մարգագետնային (T. pratense) |
Միջազգային անվանում | |
Trifolium pratense | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
30-40 սմ բարձրությամբ բարակ, ճյուղավոր ցողուններով, երկարակոթ, եռամասնյա սրածայր տերևներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Ցողունների գագաթներին գտնվող գնդաձև ծաղկաբույլերում՝ երկու կանաչ լայն ծաղկակիցներից կազմված գլխիկներում, հավաքված են մանր, կարմրավուն կամ ծիրանի ծաղիկները։ Հնգանդամ ծաղիկներն ունեն մազապատ բաժակ և ստորին մասում՝ ընտանիքին բնորոշ թերթիկների միաձուլումից առաջացած խողովակով պսակ։ Պտուղը միասերմ փոքր ունդ է[1]։
Աճում է լեռնային գոտիների անտառներում, մարգագետիններում, անտառաեզրերին։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերում և Երևանում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են տերևները և հաճելի հոտ ունեցող ծաղկաբույլերը։ Թարմ տերևներից պատրաստում են աղցաններ, իսկ ծաղկաբույլերն օգտագործում են թթու դնելիս[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.