![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/%25D0%259F%25D0%25B5%25D1%2581%25D0%25BD%25D1%258C_%25D0%25BE_%25D0%25B2%25D0%25B5%25D1%2589%25D0%25B5%25D0%25BC_%25D0%259E%25D0%25BB%25D0%25B5%25D0%25B3%25D0%25B5.jpg/640px-%25D0%259F%25D0%25B5%25D1%2581%25D0%25BD%25D1%258C_%25D0%25BE_%25D0%25B2%25D0%25B5%25D1%2589%25D0%25B5%25D0%25BC_%25D0%259E%25D0%25BB%25D0%25B5%25D0%25B3%25D0%25B5.jpg&w=640&q=50)
Երգ մարգարե Օլեգի մասին
From Wikipedia, the free encyclopedia
«Երգ մարգարե Օլեգի մասին» (ռուս.՝ Песнь о вещем Олеге), Ալեքսանդր Ս. Պուշկինի պատմական բալլադը (բանաստեղծությունը, չափածո վիպակը), որը գրվել է 1822 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է «Բարոն Դելվիգի կողմից հավաքված հյուսիսային ծաղիկները 1825 թվականին» ալմանախում[1]։ Այն ամենահայտնի ռուսական բանաստեղծություններից մեկն է[2]։
Արագ փաստեր Երգ մարգարե Օլեգի մասին ռուս.՝ Песнь о вещем Олеге, Տեսակ ...
Երգ մարգարե Օլեգի մասին ռուս.՝ Песнь о вещем Олеге | |
---|---|
![]() | |
Տեսակ | պոեզիա և բալլադ |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1922 |
Հրատարակվել է | 1824 |
Վիքիդարան | Երգ մարգարե Օլեգի մասին |
![]() |
Փակել
Սյուժեն հիմնված է Նիկոլայ Կարամզինի կողմից շարադրված տարեգրական պատմության վրա[3]։ Կ. Ա. Նեմիրովսկոյը հայտնաբերել է Օլեգ իշխանի պատմության ամենահավանական սկզբնաղբյուրը՝ «Летописец Руской от пришествия Рурика до кончины царя Иоанна Васильевича»[4]:
Ստեղծագործությունը հայերեն է թարգմանել բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։