From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպայի ալկոհոլային գոտիներ՝ Եվրոպական երկրների ալկոհոլային գոտիները (պետություններ և երկրներ), որոնք ասոցացվում են որոշակի ալկոհոլային խմիչքների սպառման հետ (օրինակ՝ օղի, գարեջուր, գինի և այլն)։
Օղու գոտին սովորաբար ներառում է ցուրտ կլիմայով երկրները, մասնավորապես՝
Հյուսիսային Շոտլանդիան երբեմն ներառվում է «սպիրտային գոտու» պետությունների և երկրների ցանկում, քանի որ ամենատարածված ալկոհոլային խմիչքը ոչ թե օղին է, այլ թորած սպիրտ վիսկին։
ԵՄ-ի այս պետությունները արտադրում եմ օղու 70%-ը[1]։
Օղու գոտու հարավային սահմանը համընկնում է −2 °C ջերմաստիճանին։ Այս շրջանից հարավ ընկած տարածքներում օղին փոխարինվում է գարեջրով կամ գինով։ Բացառություն են կազմում մերձարևադարձային հարավային շրջանում Ղրիմն ու Ռուսաստանի հարավային շրջանները, որտեղ խաղող աճեցումն անհնար է և պատմականորեն չի ձևավորվել։
«Գարեջրի գոտին» Եվրոպական երկրների կողմից «գրավված» տարածք է, որտեղ գարեջուրը ամենատարածված խմիչքն է[3]։ Գարեջրի գոտին գտնվում է օղու գոտուց հարավ-արևմուտք, իսկ գինու գոտուց՝ հյուսիս-արևելք[4][5]։
Գարեջրի գոտին ներառում է հետևյալ երկրները.
Գարեջրի գոտին խառնվում է ֆրանսիական գինու որոշ գոտիների, Գերմանիայի հարավ-արևմտյան և Ավստրիայի որոշ տարածքների հետ, որի բաշխումը կապված է գինու և օղու արտադրման ու սպառման հետ։
Լեհաստանը ներառված է և օղու, և գարեջրի գոտիներում։
Ժամանակի ընթացքում գարեջուրը դարձել է Հռոմեական կայսրության ամենատարածված խմիչքը, որովհետև հացահատիկը այստեղ հիմնական արտադրանքն էր։ Երբեմն գարեջրի գոտին ներառել է նաև Կենտրոնական Ռուսաստանը։
Գինու գոտին գտնվում է գարեջրի և օղու գոտիներից հարավ։ Դա ջերմ կլիմայով երկրներ են, որտեղ հնարավոր է խաղող աճեցնել և այնտեղ գինին ավանդական ալկոհոլային խմիչք է[4][5][7][8]։ Պատմաբանները գինու գոտու տեղաբաշխումը կապում են այս կորդինատների հետ՝ 41°-44 °C. w.[9], 30°-50 °C. w.[10], կամ 35°-50 / 51 °C[11]:
Գինու գոտու երկրներն են՝ Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան, Հունգարիան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը, Մակեդոնիան, Բուլղարիան, Սան Մարինոն, Շվեյցարիան, Ռումինիան և Ֆրանսիան։ Սովորաբար գինու գոտու մեջ ընդգրկվում են Ռուսաստանի Հարավային դաշնային շրջանը, Անդրկարպատիան և Գալիցիան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.