բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Եղեսպակ մշկընկուզային (լատին․՝ Salvia sclarea), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Եղեսպակ մշկընկույզային | |
Եղեսպակ մշկընկույզային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
Տրիբա | Mentheae |
Ցեղ | Եղեսպակ (Salvia) |
Տեսակ | Եղեսպակ մշկընկույզային (S. sclarea) |
Միջազգային անվանում | |
Salvia sclarea |
Առանցքային արմատով, մեղրատու, նաև աճեցվող բազմամյա կիսաթուփ բույս է։ 90-120 սմ բարձրությամբ ուղիղ, հաստ, քառանիստ ցողունները թավոտ են։ Ստորին մակերեսի վրա ցայտուն երևացող կնճռոտ ջղերով հակադիր, կոթունավոր տերևները ձվաձև են։ Ողկույզանման ծաղկաբույլեր առաջացնող կարճ ծաղկակոթերով, երկշուրթ ծաղիկներն տերևանութներում դասավորված են օղակաձև։ Ծաղկակոթերն ու բաժակը ծածկված են բազմաբջիջ գեղձային մազիկներով։ Ծաղկակից, թաղանթային, վարդագույն տերևները ձվաձև են։ Խողովակ ունեցող պսակը երկնագույն-վարդագույն է։ Երկշուրթ պսակի վերին շուրթը սաղավարտաձև է, ստորինը՝ եռաբլթակ, լայն միջին բլթակով և երկարավուն կողքային բլթակովներով։ Պտուղները հարթ, գորշ շագանակագույն, մանր, էլիպսաձև ընկուզիկներ են[1]։
Որպես մոլախոտ աճում է քարքարոտ լանջերին, թփուտներում, երբեմն դաշտերում։ Հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի և Սյունիքի մարզերում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը։ Արմատներում կուտակվում են հակաուռուցքային ակտիվություն ունեցող կումարիններ։ Եղեսպակի թարմ կամ չոր տերևները և ծաղկաբույլերն օգտագործում են որպես համեմունք հրուշակեղենի որոշ տեսակներ պատրաստելու համար, օծանելիքի արտադրության մեջ, օղու և լիկյուրների, ինչպես նաև հաճելի հոտով քաղցր ըմպելիքներ պատրաստելիս[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.