վրացի իրավաբան, քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Եկատերինա «Եկա» Տղեշելաշվիլի (վրաց.՝ ეკატერინე "ეკა" ტყეშელაშვილი, մայիսի 23, 1977, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացուհի իրավաբան և քաղաքական գործիչ, 2007-2008 թվականներին եղել է Վրաստանի արդարադատության նախարարը, 2008 թվականին՝ արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, 2010 թվականին դարձել է փոխվարչապետ և վերաինտեգրման հարցերով նախարար Միխեիլ Սաակաշվիլու օրոք։
Եկատերինա Տղեշելաշվիլի վրաց.՝ ეკა ტყეშელაშვილი | |
Կուսակցություն՝ | Միացյալ ազգային շարժում |
---|---|
Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 23, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Ի ծնե անուն | վրաց.՝ ეკა ტყეშელაშვილი |
Ինքնագիր | |
Տղեշելաշվիլին ծնվել է 1977 թվականի մայիսի 23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը 1999 թվականին և աշխատել է որպես փաստաբան Վրաստանի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեում, ապա ԻՐԻՍ Վրաստանում, Մերիլենդի համալսարանի ինստիտուտային բարեփոխումների և ոչ պաշտոնական սեկտորի Թիլիսիի գրասենյակում։ 1997 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 1999 թվականի սեպտեմբերի 10-ը եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանն առընթեր արտաքին քաղաքականության ուսումնասիրության և վերլուծության կենտրոնի գլխավոր մասնագետ[1]։ 2001 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը եղել է իրավաբան Նյու Յորքի մարդու իրավունքների իրավաբանական կոմիտեում, 2002 թվականի դեկտեմբերից մինչև 2003 թվականի մայիսը Հաագայում եղել է պրակտիկանտ Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանում։
Տղեշելաշվիլին իր առաջին պետական պաշտոնն զբաղեցրել է 2004 թվականի փետրվարի 1-ին՝ դառնալով Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ։ 2005 թվականի սեպտեմբերի 1-ին դարձել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, իսկ 2006 թվականի մայիսի 1-ից մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը եղել է Թբիլիսիի վճռաբեկ դատարանի նախագահ։
2007 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի հունվար Տղեշելաշվիլին եղել է Վրաստանի արդարադատության նախարար, 2008 թվականի հունվարից մայիս՝ Վրաստանի գլխավոր դատախազ։ 2008 թվականի մայիսի 5-ին նա դարձել է արտաքին գործերի նախարար և այդ պաշտոնն զբաղեցրել մինչև 2008 թվականի դեկտեմբերի 5-ը[2]։ Նրա պաշտոնավարումը համընկել է այն ժամանակաընթացքի հետ, երբ սրվել են Վրաստանի՝ իր հյուսիսային հարևան Ռուսաստանի հետ հարաբերությունները Աբխազիային և Հարավային Օսիայի պատճառով, իսկ Վրաստանը ձգտում էր միանալ ՆԱՏՕ-ին։ Իր պաշտոնավարման ընթացքում նա խոստացել է շարունակել դիվանագիտական ակտիվ գործունեությունը եղած խնդիրների խաղաղ լուծման ուղղությամբ[3]։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Տղեշելաշվիլուն փոխարինել է Գրիգոլ Վաշաձեն 2008 թվականի դեկտեմբերի 5-ին, երբ փոխվել է երկրի կառավարությունը[4][5]։ Դեկտեմբերին նա նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար[6][7]։ 2010 թվականից մինչև 2012 թվականը նա դարձել է վերաինտեգրման նախարար[1][8]։
Տղեշելաշվիլին ամուսնացած է և ունի 2 երեխա։ Մայրենի վրացերենից բացի գիտի նաև անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.