![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/Bubulcus_ibis_Maui_2.jpg/640px-Bubulcus_ibis_Maui_2.jpg&w=640&q=50)
Եգիպտական տառեղ
From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտական տառեղ (լատին․՝ Bubulcus ibis[1]), տառեղների ընտանիքի խոշոր թռչուն։ Եգիպտական տառեղն աշխարհի առավել տարածված թռչուններից մեկն է[2]։
Եգիպտական տառեղ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Bubulcus ibis | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Բնային արեալ
Ամբողջ տարվա Ձմեռոց | ||||||||||||||
|
Տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում։ Առանձնյակներն առավել հայտնի են նրանով, որ կարողանում են արագորեն տարածվել մի տարածքից մյուսը։ Հայտնի դարձան 19-րդ դարում անցկացված հետազոտություններից հետո։
Սա տառեղների առավել չորասեր և ցամաքաբնակ տեսակն է։ Ապրում են փարթամ խոտածածկ ունեցող տարածքներում, այդ թվում կարող են հարմարվել նաև չոր և խոնավ կլիմայի պայմաններին։ Բացի այդ, ապրում են նաև ճահիճներում, բարձրավանդակներում, սավաննաներում և այլն։ Կենդանու գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ եգիպտական ձտառեղները ի տարբերություն իր ցեղի մյուս ներկայացուցիչների մարդամոտ են և չեն վախենում մարդկանցից։
Բացի մարդկանցից, այս առանձնյակները կարող են ապրել նաև այլ տեսակի խոշոր կաթնասունների հարևանությամբ։ Այդպիսի կաթնասուններ կարող են լինել փիղը, զեբրերը, սովորական գետաձին և այլն։ Ավելի խոշոր կենդանիների պարագայում, նրանք կարող են նստել այդ կենդանիների մեջքին։ Հիմնականում սնվում են թրթուրներով, որդերով և այլ աղեխորշավորներով։ Ավելի հասուն առանձնյակները սնվում են գորտերով և ձկներով։