Աղեխորշավորներ (լատին․՝ Coelenterata, Radiata), բազմաբջիջ, ջրային, կենդանիների տիպ, ունի 2 ենթատիպ՝ խայթողներ և ոչ խայթողներ։ Խայթողներն ունեն 3 դաս՝ հիդրոզոաներ, սցիֆոզոաներ և կորալյան պոլիպներ, ոչ խայթողները մեկ՝ սանրակիրներ։ Հայտնի է մոտ 9000
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աղեխորշավորներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Coelenterata | ||||||
Տիպերը | ||||||
| ||||||
|
տեսակ։
Աղեխորշավորների ներկայացուցիչներից է հիդրան։ Հիդրան լինում է 1-2 սմ երկարությամբ և բազմանում է երկու եղանակավ անսեռ և սեռական եղանակով
Կառուցվածք
Մարմինը ճառագայթաձև է։ Մարմնի պատը կազմված է բջիջների 2 շերտից՝ էկտոդերմից (արտաքին) և էնդոդերմից (ներքին), որոնց միջև գտնվում է բարակ հենաթաղանթը կամ դոնդողանման մեզոգլեան։ Մարմնի մի ծայրով, ուր գտնվում է շոշափուկներով պատված բերանը, արտաթորվում են նաև չմարսված նյութերը, մյուս ծայրով՝ ներբանով ամրանում են հիմքին։ Կենդանակեր են, մարսողությունը` ներբջջային։ Աղեխորշավորների էկտոդերմի տակ գտնվում են նյարդային ցրված բջիջներ, որոնք կազմում են դիֆուզ նյարդային համակարգ։ Խայթողները որսում են խայթիչ, իսկ սանրակիրները` կպչուն բջիջներով։
Աղեխորշավորները գոյություն ունեն 2 ձևով. նստակյաց գաղութային (պոլիպային) և մենակյաց ազատ լողացող (մեդուզային)։ Բաժանասեռ են, իսկ որոշ սանրակիրներ՝ երկսեռ։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով։ Թրթուրը լողացող պլանուլան է։ Աղեխորշավորներին բնորոշ է սերունդների հաջորդականությունը։ Անսեռ սերնդին հաջորդում են ազատ լողացող սեռական ձևերը։ Բրածո մնացորդները կարևոր են երկրի կեղևի և շերտերի ուսումնասիրության համար։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղեխորշավորներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 252)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.