ամերիկացի բժիշկ և իմունոլոգ From Wikipedia, the free encyclopedia
Դրյու Վայսման (անգլ.՝ Drew Weissman, սեպտեմբերի 7, 1959[1], Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ և իմունոլոգ, հայտնի ՌՆԹ-ի կենսաբանության մեջ իր ներդրումով։ Վայսմանը պատվաստանյութերի հետազոտության ոլորտում Ռոբերթսի ընտանիքի առաջին պրոֆեսորն է, ՌՆԹ-ի նորարարության Պենի ինստիտուտի տնօրենը և Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցի բժշկության պրոֆեսորը։
Դրյու Վայսման | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Բրանդեյսի համալսարան (1981)[2] և Բոստոնի համալսարան (1987)[2] |
Մասնագիտություն | հետազոտող և պրոֆեսոր |
Աշխատավայր | Փենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց[3], Փենսիլվանիայի համալսարան[4] և Փենսիլվանիայի համալսարան[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Drew Weissman Վիքիպահեստում |
Վայսմանի աշխատանքն ընկած է mRNA պատվաստանյութերի մշակման հիմքում, որոնցից ամենահայտնին COVID-19-ի դեմ պատվաստանյութերն են, որոնք արտադրվել են BioNTech/Pfizer և Moderna-ի կողմից[20]։ 2023 թվականին Վայսմանը կենսաքիմիկոս Կատալին Կարիկոյի հետ համատեղ ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակ ստացավ, «նուկլեոզիդային բազայի փոփոխությունների վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար։ Հայտնագործությունները հնարավորություն տվեցին մշակել արդյունավետ mRNA պատվաստանյութեր COVID-19-ի դեմ»[21][22]։ Վայսմանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր և համահեղինակ է, այդ թվում նաև հեղինակավոր Lasker–DeBakey Clinical Medical Research Award-ը։ 2022 թվականին նա ընտրվել է Բժշկության ազգային ակադեմիայի[23], ինչպես նաև Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա անդամ[24]։
Վայսմանը ծնվել է Լեքսինգթոնում, Մասաչուսեթս, 1959 թվականի սեպտեմբերի 7-ին[25], Հալ և Ադել Վայսմանների ընտանիքում[26]։ Հալը հրեա է, իսկ Ադելը` իտալացի[27][28]։ Թեև նրա մայրը չընդունեց հուդայականությունը, նա մեծացավ հրեական բոլոր տոները նշելով[29]։ Նա մեծացել է Լեքսինգթոնում, Մասաչուսեթս[30] և հաճախել Լեքսինգթոնի ավագ դպրոցը, որն ավարտել է 1977 թվականիn[31]:
Վայսմանը իր կենսաքիմիայի և ֆերմենտաբանության բակալավրի և մագիստրոսի կոչումը ստացել է Բրանդեյսի համալսարանից 1981 թվականին, և աշխատել Ջերալդ Ֆասմանի լաբորատորիայում[32]։ 1987 թվականին նա ավարտել է իմունոլոգիայի և մանրէաբանության ասպիրանտուրան և դոկտորի գիտական աստիճան է ստացել Բոստոնի համալսարանում[33]։ Այնուհետ Վայսմանը օրդինատուրա անցավ Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնում, որից հետո կրթաթոշակ ստացավ Առողջապահության ազգային ինստիտուտում (NIH)՝ Էնթոնի Ֆաուչիի ղեկավարությամբ, ով այն ժամանակ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն էր[34]։
1997 թվականին Վայսմանը տեղափոխվեց Փենսիլվանիայի համալսարան։ Նա այժմ համալսարանի պատվաստանյութերի հետազոտության գծով Ռոբերտսի ընտանիքի պրոֆեսորն է[35]։
Համալսարանում Վայսմանը, լուսապատճենահանման սարքի մոտ, հանդիպեց իր ապագա գործընկերոջը՝ Կատալին Կարիկոյին։ Այնտեղ, նրանք միմյանց կարեկցեցին ՌՆԹ-ի հետազոտության սուղ ֆինանսավորման համար։ Այդ ժամանակ Կարիկոն ՌՆԹ թերապիան փորձարկում էր ուղեղային հիվանդությունների և ինսուլտների դեպքում[36]։ Իմունոլոգ Վայսմանը սկսեց համագործակցել կենսաքիմիկոս Կարիկոյի հետ, ով իր ուշադրությունը կենտրոնացրեց ՌՆԹ տեխնոլոգիայի կիրառմանը պատվաստանյութերում[37]։ Վայսմանի աջակցությունը Կարիկոյին, հետազոտությունը շարունակելու և ընդլայնելու տեսակետից, վճռորոշ էր։ Կամաց-կամաց նրանք սկսեցին առաջ տանել տեխնոլոգիան՝ մեկ առ մեկ լուծելով խնդիրները։ Իրենց աշխատանքի համար ֆինանսավորում և ճանաչում ձեռք բերելու դժվարության մասին Վայսմանը մեկնաբանել է. «Ողջ ճանապարհին մենք ստիպված էինք պայքարել»[38]։
Հիմնական գիտական խոչընդոտներից մեկը որ նրանք առերեսվեցին, այն էր, որ ՌՆԹ-ն, որպես կողմնակի ազդեցություն, անցանկալի իմունային և բորբոքային ռեակցիաներ էր առաջացնում։ 2005 թվականից սկսած նրանք հրապարակեցին մի քանի նշանակալի հետազոտություններ, որոնք սինթետիկ նուկլեոզիդներն օգտագործում էին ՌՆԹ-ն մոդֆիկացնելու և օրգանիզմում դրա դեգրադացիան կանխելու համար[39][40]։ Այս ճեղքումը հիմք դրեց ՌՆԹ թերապիայի կիրառման համար, թեև, այդ ժամանակ, այն քիչ ուշադրության արժանացավ[41]։
Վայսմանը և Կարիկոն մեկ այլ կարևոր դժվարություն հաղթահարեցին՝ մՌՆԹ-ն լիպիդային նանոմասնիկների մեջ փաթեթավորելու տեխնիկա մշակեցին, դեղամիջոցների առաքման նոր համակարգ mRNA-ի համար, որը պաշտպանում է փխրուն մոլեկուլը, մինչև այն մարմնի ցանկալի հատված հասնի։ [42] Առաքման համակարգի արդյունավետությունը նրանք ցույց տվեցին կենդանիների վրա[43]։
2006 թվականին Վայսմանը և Կարիկոն RNARx-ը հիմնեցին։ Նրանց նպատակն էր ՌՆԹ թերապիայի նոր մեթոդներ մշակել։ 2020 թվականին նրանց մոդիֆիկաված ՌՆԹ տեխնոլոգիան դարձավ Pfizer/BioNTech և Moderna COVID-19 պատվաստանյութերի հիմնարար բաղադրիչը, որոնք գործարկվեցին՝ ընդդեմ COVID-19 համաճարակի ողջ աշխարհում[44]։ Վայսմանը համագործակցում է Թաիլանդի Չուլալոնգկորն համալսարանի գիտնականների հետ։ Վերջին շրջանում զբաղված է երկրի և հարևան ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար COVID-19 պատվաստանյութեր մշակելով և մատակարարելով[20][45][46]։
Վայսմանի լաբորատորիան շարունակում է ակտիվորեն ուսումնասիրել mRNA-ի օգտագործումը հաջորդ սերնդի պատվաստանյութերի, գեների խմբագրման և mRNA թերապևտիկ միջոցների համար։ Նախագծերը ներառում են համակորոնավիրուսային պատվաստանյութերի մշակում, գեների խմբագրման տեխնոլոգիա՝ հնարավորություն տալու բացակայող հակամարմիններ առաջացնել և սուր բորբոքային հիվանդություններ բուժել[47]։ Վայսմանը հույս ունի, որ mRNA տեխնոլոգիան կարող է օգտագործվել գրիպի, հերպեսի և ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութեր մշակելու համար[30]։
mRNA-ի հետ կապված աշխատանքի համար Վայսմանը և Կարիկոն արժանացել են 2023 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի[48], 2020 թվականի Ռոզենստիել մրցանակի[49], Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակի[50],, Ալբանի բժշկական կենտրոնի մրցանակի[51], Lasker-DeBakey Clinical Medical Research Award-ի[52], և BBVA Foundation Frontiers of Knowledge Award-ի[53]։
Վայսմանը պատվավոր կոչում է ստացել Դրեքսելի համալսարանի բժշկական քոլեջի կողմից[30]։ 2021 թվականին նա արժանացել է Աստուրիայի արքայադստրի մրցանակին, գիտական հետազոտությունների անվանակարգում[54]։ 2022 թվականին նա արժանացել է բժշկագիտության առաջընթացի մրցանակի՝ ԳԱԱ Ջեսի Սթիվենսոն Կովալենկոյի մեդալի[55] Կատալին Կարիկոյի հետ համատեղ, նաև Ճապոնիայի մրցանակի[56] 2022 թվականին նա նաև ստացել է Ռոբերտ Կոխի մրցանակը[57] և կենսադեղագործական գիտության ոլորտում Թանգ մրցանակը, Ամերիկյան նվաճումների ակադեմիայի «Ոսկե թիթեղ» մրցանակը[58], Վայսմանը ընտրվել է Բժշկության ազգային ակադեմիայի և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[59][60]։ 2023 թվականին նա արժանացել է Իսրայելի «Տեխնիոնի Հարվի» մրցանակին (շնորհվել է 2021 թվականի համար)[61]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.