![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/L%25C3%25A1minas_8_y_9_del_C%25C3%25B3dice_de_Dresden.jpg/640px-L%25C3%25A1minas_8_y_9_del_C%25C3%25B3dice_de_Dresden.jpg&w=640&q=50)
Դրեզդենի ձեռագիր
From Wikipedia, the free encyclopedia
Դրեզդենի ձեռագիր (գերմ.՝ Dresdner Kodex, լատին․՝ Codex Dresdensis), մայաների քաղաքակրթությանը պատկանող գտնված ձեռագիր չորս գրքերից մեկը, որը պահպանվում է մինչև այսօր։ Թվագրվում է 13-14-րդ դարեր։ Ձեռագիրը վերգտնվել է Դրեզդեն քաղաքում (որտեղից էլ ստացել է իր ներկայիս անվանումը)։ Գիրքը գտնվում է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Սաքսոնական պետական և համալսարանական գրադարանում։
Արագ փաստեր Դրեզդենի ձեռագիր, Տեսակ ...
Դրեզդենի ձեռագիր | |
---|---|
![]() | |
Տեսակ | ձեռագիր |
Մասն է | Maya codices? |
Բնօրինակ լեզու | մայա լեզուներ |
Էջեր | 78 |
Թվային տարբերակ | digital.slub-dresden.de/id280742827 |
![]() |
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/L%C3%A1minas_8_y_9_del_C%C3%B3dice_de_Dresden.jpg/640px-L%C3%A1minas_8_y_9_del_C%C3%B3dice_de_Dresden.jpg)
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գիրքը մեծ վնասներ է կրել ջրից։ Էջերն ունեն 20 սմ բարձրություն և բացվում են ակորդեոնի ոճով, չծալված վիճակում ձեռագիրն ունի 3.7 մետր երկարություն։ Ձեռագիրը մայաների գրով է, բնօրինակ տեքստը 300-400 տարվա վաղեմության է և նկարագրում է տեղական պատմությունն ու աստղագիտական աղյուսակներ։